Ուզում եք ազատվել ավելորդ քաշից և հեռացնել հեղուկը ձեր մարմնից: Այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է: Բաղադրիչները օգտակար են ձեր հիշողության, տեսողության և լսողության համար:
Բաղադրիչներից մեկը ծովաբողկն է (хрен): Այն լավացնում է նյութափոխանակությունը, ինչը շատ կարևոր է, խթանում է մարսողական տրակտում օգտակար մանրէների աճին: Հարուստ է С, В1, В2, В6 վիտամիններով, մագնեզիումով, կալցիումով և ֆոսֆորով:
Բաղադրիչներ
4 կիտրոն
3 ճաշի գդալ մեղր
1 ճաշի գդալ դարչին
130 գ թարմ ծովաբողկ
20 մմ կոճապղպեղի արմատ
Պատրաստման եղանակը
Խառնել կոճապղպեղն ու ծովաբողկը: Քամել կիտրոնը և հարել հարիչով: Այնուհետև ավելացնել մեղրը, դարչինը և նորից խառնել:
Օշարակը պահել ապակյա տարայի մեջ:
Եթե ուզում եք լավ արդյունք ունենալ, խմեք օշարակը օրական 2 անգամ քաղցած ժամանակ և պարապմունքից առաջ: Կրկնեք ամեն օր և արդյունքը կերևա 3 շաբաթ հետո:
Հ.Գ. Բաղադրատոմսեր օգտագործելիս զգույշ եղեք և խորհրդակցեք բժշկի հետ: