1819թ. մի անգլիացի որսորդություն էր անում Հնդկաստանի ջունգլիներում։ Նա հետապնդում էր վագրին, երբ նրա ուշադրությունը հանկարծ գրավեց քարանձավը։ Հետաքրքրությունը հաղթեց նրան և նա թողնելով հետապնդումը, մտավ քարանձավ։
Մտնելով ավելի ու ավելի խորը, նա նկատեց պատերին քանդակված մարդկային պատկերներ։ Նա դեռ չգիտեր, որ պատրաստվում է ամենամեծ բացահայտումներից մեկն անել։
Պարզվեց, որ քարանձավն այնտեղ միակը չէ։
Դրանք մի ամբողջ 29 հատ էին։
Հետագայում պարզվեց, որ դա բուդիստական վանական համալիր է, որը բաղկացած էր հուշարձաններից, որից յուրաքանչյուրը պատրաստված էր իր յուրահատուկ ոճով։
Գիտնականները գտնում են, որ այս քարանձավները կառուցվել են 2-ից 9-րդ դարերի միջև։
Այս համալիրը անվանվեց Անջանթա։
Բարռելիեֆները պատկերում են Բուդդայի կյանքը։
Գոյություն ունի տեսություն, որ այս քարանձավները՝ բնական երևույթների հետևանք են։
Քարանձավները համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Դրանք ուղղակի հիասքանչ են։