Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի սկզբին մոդել Աննա Դեմիրխանյանը Սոչիում կայացած «Միսիս Եվրոպա» մրցույթում ներկայացրեց Կովկասը: Հայ գեղեցկուհին ևս մեկ անգամ իրենով հպարտանալու առիթ տվեց՝ արժանանալով առաջին «Վիցե Միսիս Եվրոպա» կոչմանը: Մրցույթի հաղթող ճանաչվեց Նովոսիբիրսկի ներկայացուցիչ Էլինա Բուտենկոն:
Հարկ է նշել, որ «Միսիս Եվրոպա»-ն միջմայրցամաքային մրցույթ է, որին մասնակցում էին Կովկասի (Աննա Դեմիրխանյանը), Բելառուսի, Էստոնիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Կատալոնիայի, Նիդեռլանդների, Բուլղարիայի, Ջիբրալթարի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի (մի քանի գեղեցկուհիներ) ներկայացուցիչները:
kp.ru