Երբեք չէիք մտածի, որ ատամի մածուկը կարող է այսքան բան անել. փորձեք այս 18 հնարքը
Advertisement 1000 x 90

Երբեք չէիք մտածի, որ ատամի մածուկը կարող է այսքան բան անել. փորձեք այս 18 հնարքը

Ատամները մաքրելն ատամի մածուկն օգտագործելու միակ եղանակը չէ։ Fithacker.ru-ն գրում է, որ այն կարող է օգտագործվել բազմաթիվ այլ նպատակներով ևս։

Արծաթը մաքրելու համար։ Մի փոքր ատամի մածուկով լվացեք արծաթե իրերը՝ դրանց փայլը վերադարձնելու համար։ Արծաթն ավելի վառ գույն կստանա։

Ավտոմեքենայի լուսարձակները մաքրելու համար։ Ատամի մածուկն այն քիչ միջոցներից է, որ կօգնի մեքենայի լուսարձակները մաքրելու գործում։ Ատամի մածուկը քսեք սպունգին և դրանով մաքրեք լուսարձակները։

Հին դաշնամուրի ստեղները սպիտակեցնելու համար։ Ատամի մածուկը կօգնի սպիտակեցնել ոչ միայն ատամները, այլև դաշնամուրի ստեղները։

Սպորտային կոշիկները մաքրելու համար։ Ատամի մածուկը հաջողությամբ կարող եք օգտագործել սպիտակ կոշիկները մաքրելու համար։ Քսեք այն սպունգին և մաքրեք կեղտոտված հատվածները։

Ակնոցը մաքրելու համար։ Ատամի մածուկը բարակ շերտով քսեք արևային ակնոցին՝ այն մաքրելու համար։

Սեղանը մաքրելու համար։ Սեղանը սպասքի հետքերից մաքրելու համար ևս կարող եք ատամի մածուկ օգտագործել։

Վերնաշապիկը մաքրելու համար։ Սիրելի վերնաշապիկը թանաքի հետքերից մաքրելու գործում ևս օգնության է հասնում ատամի մածուկը։ Մի փոքր մածուկ քսեք կեղտոտված հատվածին և թողեք 24 ժամ։ Հաջորդ օրը լվացեք վերնաշապիկը։

Սրբիչները մաքրելու համար։ Ներկող միջոցները կարող են կեղտոտել սրբիչները։ Ատամի մածուկը կօգնի լուծել այս խնդիրը։

Միջատների խայթոցներ։ Հատվածին, ուր խայթել է միջատը, մի փոքր ատամի մածուկ քսեք՝ կարմրությունն ու քորը թեթևացնելու համար։

Բշտիկներ։ Ատամի մածուկը կօգնի նաև բշտիկներից ազատվելու գործում։

Արդուկը մաքրելու համար։ Արդուկը ևս կարող եք մաքրել ատամի մածուկի օգնությամբ։

Սմարթֆոնը մաքրելու համար։ Սա կարող է տարօրինակ թվալ, բայց ատամի մածուկը կօգնի ձեզ մաքրել սմարթֆոնը։

Կոշիկները մաքրելու համար։ Ատամի մածուկն օգտագործեք՝ կոշիկները մաքրելու նպատակով։

Գորգը մաքրելու համար։ Սպունգի օգնությամբ մի փոքր մածուկ քսեք գորգին։

Կեղտոտ ձեռքերը մաքրելու համար։ Հավանաբար ատամի մածուկը լավագույն մաքրող միջոցն է ձեռքերի համար։

Թերմոսը մաքրելու համար։ Եթե թերմոսից տհաճ հոտ է գալիս, ատամի մածուկ օգտագործեք։ Թերմոսի մեջ տաք ջուր լցրեք և ատամի մածուկ ավելացրեք։ Լավ թափահարեք։

CD և DVD դիսկերը շտկելու համար։ Ատամի մածուկի օգնությամբ կարող եք շփել քերծվածքները։

Մեքենայի քերծվածքները վերացնելու համար։ Մի փոքր մածուկ քսեք փափուկ կտորին և մաքրեք քերծված հատվածը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը