Բժիշները չեն դադարում զարմացնել.
Հաճա՞խ եք գլխացավ ունենում, իսկ թիկունքի ցա՞վ, իսկ միգուցե ստամոքսի ցա՞վն է Ձեզ անհանգստացնում: Էլ չասենք, որ խումարն էլ տարեցտարի ավելի ուժեղ է լինում:
Իսկ ի՞նչ եք անում սովորաբար, որպեսզի ազատվեք այդ մղձավանջային ցավերից ու վատ ինքնազգացողությունից:
Հավանաբար, առաջինն ինչ-որ ցավազրկող եք օգտագործում: Սակայն, համաձայն որոշ հետազոտությունների, դուք փոխարենը կարող եք օգտագործել գարեջուր, որովհետև ընդամենը 1 լիտր Ձեր սիրելի փրփրուն խմիչքը կարող է օգնել ազատվել ցավից. ընդ որում, ավելի լավ, քան, ասենք, պարացետամոլը:
Գրինվիչի համալսարանի հետազոտողները անցկացրել են 18 տարբեր, միմյանց հետ կապ չունեցող փորձեր և բացահայտել են, որ գարեջուրը քառակի անգամ ավելի լավ է ցավազրկում:
«Արյան մեջ ալկոհոլի կոնցենտրացիայի բարձրության թույլատրելի մակարդակը, որը թունավոր չի համարվում, դա 0,08 %-ն է: Այնպես որ, ալկոհոլի չափավոր կիրառումը անհանգստացնող ցավի ժամանակ կարող է օգնել
նվազեցնել լարվածությունը ցավի նկատմաբ եւ խուսափել քիմիական ցավազրկողներից»,- ասում են գիտնականները:
Հիշեք, որ այս նույն բժիշկները ալկոհոլի չափավոր կիրառման շաբաթական «14 միավոր»-ն են համարում նորմա: Դա 7 լիտր գարեջուրն է կամ վեց գավաթ (175 մ/գ) գինին: