Մեջքի ցավերի մասին մեծ թվով առասպելներ կան, որոնցից մի քանիսը պսակազերծել են բրիտանացի թերապևտները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բան, որ չի կարելի անել մեջքի քրոնիկական ցավերի դեպքում:
Մշտապես մեջքի ուղիղ դիրքով նստել
Ինչ էլ ձեզ ասեն ճիշտ կեցվածքի կողմնակիցները, չպետք է երկար ժամանակ մեջքի ուղիղ դիրքով նստել: Դրանով դուք մեծացնում եք ողնաշարի ծանրաբեռնվածությունը, ինչը կարող է մեջքում ցավեր առաջացնել: Օրվա ընթացքում ձեզ երբեմն թույլ տվեք թուլանալ:
Չափից ավելի նիհար լինել
Հաճախ չափից ավելի նիհար մարդկանց մոտ կոտրվածքների հավանականությունն ավելի բարձր է, քան նորմալ քաշով մարդկանց մոտ, այս պատճառով մշտապես ձգտեք մարմնի առողջ զանգվածի, այլ ոչ նիհարելուն:
Չափից ավելի գեր լինել
Ավելորդ քաշը մեջքի, հոդերի, ողնաշարի վրա ավելորդ ծանրաբեռնվածություն է: Եվ սա առողջ քաշի ձգտելու ևս մեկ պատճառ է:
Ծխել
Պարզվում է՝ ծխելը վնասակար է ոչ միայն սրտի ու անոթների, այլև մեջքի համար: Ծխելուց հրաժարվելը կարող է բերել ողնաշարում արյան ճնշման նվազման, քանի որ ծխախոտի ծուխը սաստկացնում է ցավային զգացողությունների արտահայտվածությունը և մեջքի խնդիրները:
Ծանրություն տանել
Չարժի զբաղվել ծանրություն տեղափոխելով. դուք վտանգում եք վնասել ողնաշարը, ինչը ձեր խնդիրները միայն կխորացնի:
Երկար քնել
Խորհուրդ է տրվում նաև հրաժարվել երկար քնելու սովորությունից՝ ինչպես աշխատանքային, այնպես էլ հանգստյան օրերին: Եթե տառապում եք մեջքի ցավերով, ապա անկողնում միևնույն դիրքով երկար մնալը կարող է դրանց սրացում առաջացնել: