Mirkrasoty.life-ը գրում է, որ վարսակի փաթիլները բազմաթիվ օգտակար հատկություններ ունեն։ Դրանք հարուստ են մի խումբ վիտամիններով և միկրոէլեմենտներով, որոնք հարկավոր են օրգանիզմին, օգնում են կարգավորել աղիների աշխատանքը, վերամշակել սնունդը, ազատվել փորկապությունից։ Սակայն ամեն օր օգտագործելու դեպքում կարող են նաև անցանկալի հետևանքներ առաջանալ։
Վարսակի փաթիլները ֆիտինային թթու են պարունակում։ Այս թթուն արգելակում է աղիներում կալցիումի յուրացումը։ Ավելին, այս թթուն ոչ միայն օրգանիզմին թույլ չի տալիս օգտագործել կալցիումը, այլև այս էլեմենտը դուրս է բերում ոսկորներից։
Ում չի կարելի չարաշահել վարսակի փաթիլները։ Երկու խումբ մարդիկ պետք է զգույշ լինեն վարսակի փաթիլներ օգտագործել։ Խոսքը վերաբերում է երեխաներին ու տարեցներին։ Քանի որ աճի ընթացքում երեխաներին կալցիում է հարկավոր, նրանց դեպքում ֆիտինային թթվի օգտագործումը հարկավոր է նվազագույնի հասցնել, հատկապես, եթե առկա են խնդիրներ ոսկրային հյուսվածքի հետ՝ երեխան շատ դանդաղ է աճում, ատամներն ուշ են դուրս գալիս, և այլն։ Առողջ երեխաները կարող են վարսակի փաթիլներ օգտագործել, բայց քիչ քանակով։
Տարեցների, հատկապես կանանց շրջանում քչանում են կանացի սեռական հարմոնները, ինչի արդյունքում աղիներում կալցիումի յուրացման հետ կապված խնդիրներ են առաջանում։ Դաշտանադադարից հետո այս միկրոէլեմենտի դեֆիցիտ է զարգանում, ինչը հանգեցնում է ոսկորների թուլության և օստեոպարոզի։ Այս գործընթացների հետևանքով մեծահասակ կանանց մոտ հաճախակի են դառնում կոտրվածքները։ Նրանց դեպքում խորհուրդ է տրվում վարսակի փաթիլները փոխարինել այլ շիլաներով։
Վարսակի փաթիլների օգտագործման հետ կապված խնդիր կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ այն եփում են կաթով և օգտագործում ամեն առավոտ՝ որպես նախաճաշ։ Բացի ֆիտինային թթվից՝ այս մթերքը նաև բավական շատ օսլա է պարունակում։ Նյութափոխանակության ընթացքում այն վերածվում է շաքարի, ապա՝ գլյուկոզայի, որն ինսուլինի մեծ քանակով արտանետման պատճառ է դառնում։
Վերջին խնդիրն առնչվում է այն անձանց, ովքեր սնձանի՝ սպիտակուցային նյութի յուրացման խնդիր ունեն։ Այն գլյուտեն է պարունակում։ Երբ օրգանիզմը չի կարողանում ընդունել այս նյութը, այն առողջության հետ կապված լուրջ խնդրի է վերածվում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը