Justcoolidea.ru կայքը գրում է, որ օրգանիզմն անձամբ է հուշում, թե ինչի կարիք ունի։ Կարևոր է ժամանակին ուշադրություն դարձնել այդ նշաններին։
- Եթե շոկոլադ եք ուզում, նշանակում է՝ մագնեզիումի կարիք ունեք։ Մագնեզիում պարունակում են ընդեղենը, սերմերը, լոբազգիները։
- Եթե հաց եք ուզում, նշանակում է՝ օրգանիզմն ազոտի պակաս ունի։ Ազոտ պարունակում է սպիտակուցներ ունեցող սնունդը՝ միս, ընդեղեն։
- Եթե քաղցր եք ուզում, նշանակում է՝ գլյուկոզայի պակաս ունեք։ Դրա աղբյուրներն են մեղրը, քաղցր բանջարեղենը, մրգերը, հատապտուղները։
- Եթե յուղոտ մթերք եք ցանկանում, նշանակում է՝ կալցիումի պակաս ունեք։ Կալցիումի աղբյուրներն են բրոկոլին, պանիրը, քունջութը, լոբազգիները։
- Եթե պանիր եք ուզում ուտել, նշանակում է՝ չեն բավականացնում կալցիումն ու ֆոսֆորը։ Դրանք պարունակում են բրոկոլին, կաթը, կաթնաշոռը։
- Եթե ապխտած մթերք եք ցանկանում ուտել, նշանակում է՝ օրգանիզմը խոլեստերինի կարիք ունի։ Այն պարունակում են ավոկադոն, կարմիր ձուկը, ընդեղենը։
- Եթե թթու մթերք եք ցանկանում ուտել, նշանակում է՝ օրգանիզմը վիտամին C-ի կարիք ունի։ Այս վիտամինը պարունակում են կիտրոնը, կիվին, բրյուսելյան կաղամբը, ելակը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը