UCOM ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիումի» եթերում ապրիլի 2-ից կմեկնարկի «Ազիզյանները» սիթքոմի 4-րդ եթերաշրջանը։ 24 մասից բաղկացած հումորային սիթքոմի նոր եթերաշրջանը հագեցած է լինելու նոր զարգացումներով ու ծիծաղաշարժ իրավիճակներով։ «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում սիթքոմի դերասանուհի Անի Լուպեն, ով մարմնավորում է Գառնիկի կնոջ` Ռուզանի կերպարը, նշեց, որ իր կերպարի հետ կապված էական փոփոխություններ չկան։
«Ռուզաննայի բնավորության գծերն որպես այդպիսին չի փոխվի։ Բայց սյուժետային փոփոխություններ կան։ Հեռուստադիտողն ամեն սերիայում նոր իրավիճակներում կտեսնի Ռուզաննային։ Բացի այդ նոր դերասաններ են ավելացել, և կարծում եմ, նրանց հետ համատեղ խաղն էլ կտարբերվի»- ասաց Անին։
Վերջինս նշեց, որ Ռուզաննային նման կանանց դեռ չի հանդիպել։ «Չեմ հանդիպել այնպիսի կնոջ, որը ամբողջությամբ նման կլինի Ռուզաննային։ Բայց որոշակի գծեր կան, որոնք տարբեր կանանց մոտ նկատել եմ։ Եղել են դեպքեր, երբ ինձ ասել են՝ գիտեք իմ ամուսինն էլ, որ այդպես է անում, ես էլ եմ նույն ձեզ պես պատասխանում։ Նա տարբեր բնավորություն ունեցող կանանց ամբողջական կերպար է։ Ռուզաննան ինձ ընդհանրապես նման չէ և մենք ընդհանուր ոչինչ չունենք։ Կարծում եմ, դա նրանից է, որ ես ամուսնացած չեմ և չունեմ ընտանիք։ Դրա համար էլ Ռուզաննայի կերպարն ինձ շատ հետաքրքիր է»,- նշեց նա։
Ամբողջությամբ՝ armenpress.am