Հունվար ամսին ծնվածները հատկապես ուշադիր պետք է լինեն սրտի նկատմամբ: Բժիշկների կարծիքով ցուրտ եղանակին ծնվածները սիրում են յուղոտ կերակուրներ ուտել, ինչը տարիքի հետ կարող է առաջացնել արյան մեջ խոլեստերինի քանակության մեծացում: Բացի այդ, ցուրտը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, ինչն ազդում է սրտի աշխատանքի վրա:
Փետրվար ամսին ծնվածները պետքէ զգույշ լինեն դեպրեսիայից: Ինչպես ենթադրում են մասնագետները, դա տեղի է ունենում արևի լույսի պակասի և վատ եղանակի պատճառով:
Մարտ ամսին ծնվածների մոտ, ըստ շվեդացի բժիշկների պնդման, քիչ է արյան մեջ սերոտոնինի քանակությունը, այդ պատճառով էլ նրանք հազվադեպ են երջանիկ ու կյանքից գոհ լինում:
Ապրիլ ամսին ծնվածներին սպառնում է ալերգիան: Տարբեր ալերգիաներով նրանք հաված են տառապել ավելի շատ, քան մյուս ամսին ծնվածները:
Մայիսին ծնվածները չափազանց շատ են կախված եղանակի փոփոխություններից: Ամենայն հավանակնությամբ, դա այն պատճառով է, որ հղիության մեծ մասն անցել է ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների շրջանում:
Հունիսին և հուլիսին ծնվածները կանգնում են ստամոքսի հետ կապված տարբեր խնդիրների առջև: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս հիվանդությունների զարգացումը 40%-ով ավելի շատ է ամռանը ծնվածների մոտ:
Օգոստոսին ծնվածները պետք է զգուշանան շաքարային դիաբետից: Խնդիրը նրանում է, որ հղիության ժամանակ կինը կարող է վարակվել սեզոնային վարակներով, ինչն ազդում է դեռևս չծնված երեխայի իմունային համակարգի վրա և դարձնում առավել թույլ այս հիվանդության նկատմամբ:
Սեպտեմբերին ծնվածներին սպառնում է արթրիտ հիվանդությունը: Մասնագետները կարծում են՝ աշնանը բազմաթիվ վարակներ ակտիվանում են, այստեղից էլ հիվանդության սրումը:
Հոկտեմբեր ամսին ծնվածներից ավելի քան 4000 հիվանդների հետազոտության արդյունքում պարզվել է, որ մաշկային հիվանդություններով ավելի շատ նրանք են հիվանդանում: Պատճառներից մեկը եղանակի փոփոխություններն են:
Նոյեմբերին ծնված մարդիկ, ամենայն հավանականությամբ կտառապեն շների ու կատուների հանդեպ ալերգիայից: Մասնագետները դա կապում են այն հանգամանքի հետ, որ տնային կենդանիները ձմռանը հաճախ են բնակվում մարդկանց հետ նույն հարկի տակ:
Դեկտեմբերին ծնվածները ավելի երկար են ապրում, քան ամռանը ծնվածները, բայց ավելի հաճախ են հիվանդանում մրսածության հետևանքով: Այս մասին փոստում են բազմաթիվ հետազոտությունները: