Զարկերակային ճնշումը կարող է օրվա ընթացքում մի քանի անգամ բարձրանալ և իջնել, իսկ առհասարակ մարդու նորմալ ճնշումը զուտ անհատական հասկացություն է:
Զարկերակային ճնշումը՝ արյան ճնշումն է զարկերակների պատերի վրա: Առաջին հերթին, արյան ճնշումը կախված է սրտի կծկումների ուժից ու արագությունից և արյան ծավալից, որը կարող է այդ օրգանը դուրս մղել 1 րոպեի ընթացքում: Կարևոր է այս դեպքում նաև հենց արյան հատկությունները և անոթային պատերի դիմադրությունը:
Ոչ նորմալ զարկերակային ճնշումը կարող է հանգեցնել վատ տրամադրության, անքնության, աշխատունակության նվազման:
Բժշիկները կարող են պատասխանել հարցին, թե ինչպիսի զարկերակային ճնշումն է նորմալ՝ իմանալով միայն հիվանդի տարիքը, սեռը և խրոնիկական հիվանդություննեևը:
Այնուամենայնիվ, արյան ճնշման չափումը՝ պարտադիր պետք է լինի. առողջության վիճակի ցանկացած անբավարար վիճակի դեպքում դա պարզագույն եղանակն է պարզելու, թե արդյո՞ք սրտի ֆունկցիան նորմալ է:
Նորմալ զարկերակային ճնշումը չափելիս հաշվի են առնում հետևյալ չափանիշները
- Սիստոլիկ զարկերակային ճնշում. այն թույլ է տալիս որոշել ճնշման ուժը արյան դուրս մղման ժամանակ:
- Դիաստոլիկ զարկերակային ճնշում. ցույց է տալիս այն ճնշումը, որի ժամանակ սիրտը նորից լցվում է արյունով՝ կծկումների միջև ընկած հանգստի պահին:
Զարկերակային ճնշման նորման
Զարկերակային ճնշման նորման մեծահասակ մարդկանց մոտ ընդունված է համարել 120/80 մմ ս.ս.-ը: Սակայն ինչպե՞ս կարող է այն անփոփոխ լինել, երբ մարդը կենդանի օրգանիզմ է և անընդհատ ստիպված է հարմարվել գոյատևման տարբեր պայմաններին: Բացի այդ, մարդիկ տարբեր են լինում, ուստի արյան ճնշման նորման նույնպես կարող է տարբեր լինել: