Mirkrasoty.life-ը գրում է, որ թեյ ընտրելիս հարկավոր է նախապատվությունը տալ տերևներին։
Թեյի «աղբ»
Փաթեթավորված թեյի հակառակորդները պնդում են, որ դրանում թեյի «աղբ է»։ Այս կարծիքը շատ հեռու չէ իրականությունից, հատկապես, եթե խոսքը մատչելի մթերքի մասին է։ Այդ չորացված բույսերի պիտանելիության ժամկետը կազմում է 2-3 տարի. ընդ որում, փաթեթի վրա կտեսնեք ոչ թե թեյը հավաքելու, այլ փաթեթավորման ամսաթիվը։ Դրանք կարող են մի քանի տարի պահվել պահեստում, հետո միայն հայտնվել փաթեթի մեջ։ Իսկ թեյի տերևները սովորաբար հավաքելուց անմիջապես հետո փաթեթավորվում են և ուղարկվում վաճառքի։ Ընդ որում, համի միջոցով կարող եք հասկանալ՝ արդյո՞ք դրանք թարմ են, թե՞ ոչ։ Հաճախ փաթեթավորված տոպրակներում կարող են ոչ թե թեյի տերևներ, այլ դրանք տապակելու ընթացքում առանձնացող հատվածներ լինել, որոնք արդեն իսկ կորցրել են իրենց համային և օգտակար հատկությունները։ Քաշի ավելացման համար դրանց կարող են այլ բաղադրիչներ ավելացվել։ Բացի այդ՝ հարկավոր է հաշվի առնել, որ այդ հումքը հաճախ տոքսիններ է պարունակում՝ սնկերի կենսագործունեության արգասիքներ, որոնք բացասաբար են ազդում լյարդի վրա։ Դրանք մթերքում հայտնվում են սխալ պահպանման արդյունքում։
Հաճախ թեյի միևնույն փաթեթը երկրորդ, նույնիսկ երրորդ անգամ ենք օգտագործում, սակայն այդ դեպքում թեյը ոչ միայն կորցնում է իր օգտակար հատկությունները, այլև սկսում է տոքսիններ արտադրել։
Կոնսերվանտներ և արոմատիզատորներ
Մատչելի թեյին ավելացվում են քիմիական արոմատիզատորներ, որոնք հաճախ տհաճ հոտ են ունենում։ Հաճախ փաթեթի վրա կարող եք գրառում գտնել, որտեղ ասվում է, որ թեյը բնական չորացված մրգերի կտորներ է պարունակում։ Սակայն դրանք մրգային արտադրության ավելցուկներ են։ Էժան թեյերին հաճախ ավելացվում են նաև գունավորիչներ ու կոնսերվանտներ։ Սա ուղղակիորեն վնասում է առողջությանը. դրանք կարող են ալերգիկ ռեակցիաներ, նույնիսկ սննդային թունավորումներ առաջացնել։
Ֆտոր
Փաթեթավորված թեյերի թերություններից մեկն այն է, որ դրանք ֆտորի միացություններ են պարունակում։ Դրանք վնասակար են առողջության համար։ Եթե թեյի օգտագործումից հետո ուժեղ թուլություն և հոդացավ եք զգում, մեծ է հավանականությունը, որ թեյը ֆտորի միացություններ է պարունակում։ Երկար ժամանակ այս թեյն օգտագործելու դեպքում կարող են առաջանալ առողջության հետ կապված մի շարք խնդիրներ։
Փաթեթավորման թուղթ
Վտանգավոր կարող են լինել նաև փաթեթավորման համար օգտագործված միջոցները, որոնք թեյի օգտագործման հետ միասին՝ կարող են հայտնվել օրգանիզմում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը