Գիշերվա ուշ ժամին ուտելու վնասակար սովորությունից շատերը չեն կարողանում ազատվել: Մինչդեռ դրանով մենք վտանգում ենք մեր առողջությունը:
Երբ լսում ենք, որ ուղղակի խորհուրդ չի տրվում կամ վնասակար է գիշերը սնունդ ընդունելը, մենք այնքան էլ լուրջ չենք վերաբերում դրան՝ բերելով մեր զանազան արդարացնող պատճառաբանությունները:
Սակայն, երբ ինքներդ տեսնեք, թե իրականում ինչ է կատարվում օրգանիզմի հետ՝ ուշ ժամին ուտելու դեպքում, համոզված ենք, որ կկարողանաք լինել ավելի կամային և հրաժարվել անգամ ամենաախորժելի սննդից: