Եթե դուք վախենում եք մաքրել սև իրերը, կամ լվացքից հետո դրանք կորցնում են իրենց սկզբնական գույնը և տեսքը, ապա այս կանոնները հաստատ ձեզ համար են։
Կանոն 1
Որպեսզի պահպանեք գույնը, ավելացրեք մեկ պտղունց աղ և լվացեք միայն դելիկատ ռեժիմում։
Կանոն 2
Լվացքից առաջ թրջեք սև հագուստը սառը ջրում 2 ճաշի գդալ քացախի հետ:
Կանոն 3
Որպեսզի վերականգնեք սև գույն ունեցող իրի կամ հագուստի երանգը, լուծեք բնական մանրացրած սուրճը եռացրած ջրի մեջ և թրջեք այնտեղ իրերը 30 րոպե։
Կանոն 4
Սև գույն ունեցող հագուստի նախկին գույնը կարող եք վերադարձնել հետևյալ կերպ․ ողողեք իրերը սև թանաքի և 1 ճաշի գդալ քացախի խառնուրդի մեջ։
Կանոն 5
Որպեսզի պահպանեք սև իրերի գույնը, լվացքից հետո ողողեք դրանք 2 թեյի գդալ սոդայի մեջ մոտ 20 րոպե։