![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/04/cinaci.jpg)
Պիրկ մարմին, հարթ մաշկ և կնճիռների բացակայություն. չինացի կինը զարմացնում է իր արտաքինով։ Լյու Ելինը ծնվել է 1968 թվականին Չինաստանում, աշխատում է գրադարանում։
Վերջերս նա մեկնել է Ռուսաստան և լողազգեստով կանգնել Բայկալի սառույցի վրա, որտեղ ջերմաստիճանը —40 աստիճան է եղել։
«Թվում է` քեզ հազար դանակներով խոցում են»,- ասել է նա` ավելացնելով, որ իր ամենամեծ երազանքը Պուտինի հետ ձմեռային մրցալող անցկացնելն է։
Չինացին կարծում է, որ ինքը Ռուսաստանի նախագահին հաղթելու բոլոր հնարավորություններն ունի։