Պատրաստում ենք սնկով աղցան. Այն հարմար է նաև տոնական օրերին, քանի որ այս ախորժելի աղցանը շատ ծավալուն է ստացվում
Advertisement 1000 x 90

Պատրաստում ենք սնկով աղցան. Այն հարմար է նաև տոնական օրերին, քանի որ այս ախորժելի աղցանը շատ ծավալուն է ստացվում

Սնկով պատրաստվող այս աղցանը  ընտանիքիս և հյուրերիս սիրած ուտեստն է: Այն իր յուրօրինակ համով գրավել է բոլորին: Փորձեք ինքներդ և կհամոզվեք:

Բաղադրիչները

Կես հավի ֆիլե

Կես փոքր գլուխ կաղամբ

1 քաղցր պղպեղ

200 գր. պահածոյացված սունկ

200գր. պինդ պանիր

2 պճեղ սխտոր

100 մլ մայոնեզ

1թ/գ մանանեխ

սամիթի ճյուղեր՝ զարդարելու համար

Պատրաստումը

Հավի ֆիլեն լվանալ, լցնել տաք ջրի մեջ, հասցնել եռման աստիճանի և եփել 1 ժամ, ըստ ճաշակի ավելացնելով համեմունքներ: Այնուհետև թողնել ֆիլեեն սառչի և կտրտել ոչ լայն շերտերով:

Կաղամբը բարակ-բարակ կտրտել:

Քացր պղպեղը կտրտել շերտաձև:

Պահածոյացված սունկը լցնել քամիչի մեջ, թողնել հեղուկը հոսի: Խոշոր սնկերն անհրաժեշտության դեպքում կարելի է շերտերով կտրտել:

Պանիրը կտրտել խորանարդաձև:

Սոուսի համար սխտորը մաքրել և անցկացնել ճզմիչով:

Ստացված զանգվածը խառնել մայոնեզին, մանանեխին և խառնել:

Աղցանի բոլոր բաղադրիչները համեմել ազով, պղպեղով և զգուշորեն խառնել:

Լցնել ամանի մեջ, զարդարել սամիթով և մատուցել:

Բարի ախորժակ:

hay-info.ru