Կարծում եք՝ տղամարդկանց գլխավոր գրգռիչները ժանեկազարդ ներքնազգեստներն ու կատարյալ կազմվա՞ծքն են: Կան բաներ, սակայն, որ ավելի ուժգին են գրգռում տղամարդկանց երևակայությունը:
Զայրույթ
Անկեղծ ասած, դեռևս ոչ մի գիտնական չի բացատրել, թե ինչ են տղամարդիկ գտնում կատաղած կանանց մեջ: Սակայն մենք բոլորս էլ կյանքում գոնե մի անգամ լսած կլինենք «դու գեղեցիկ ես, երբ զայրանում ես» արտահայտությունը: Տպավորություն է ստեղծվում, թե նրանք փորձում են հանգստացնել կամ ավելի զայրացնել կնոջը: Սակայն իրականում տղամարդիկ իսկապես հիանում են նրանցով, և դա խիստ գրգռում է նրանց:
Առավոտյան ձգումներ
Այսպես կոչված՝ հարմարավետ կինն իր ընտրյալին անտարբեր չի թողնի: Իհարկե, բարձրակրունկ կոշիկներով դեֆիլեն նրան դուր կգա, բայց ահա անկողնու մեջ առավոտյան ձգումները և անգամ փոքր-ինչ ծիծաղելի, մանկական գիշերահագուստն ավելի մեծ ազդեցություն կարող են գործել: Եվ սա իր բացատրությունն ունի: Քնաթաթախ վիճակում կինն ավելի անպաշտպան է թվում: Հետևաբար՝ այդ պահերին նա անվերապահորեն և ամբողջությամբ պատկանում է զուգընկերոջը: Իսկ տիրելու զգացումից առավել հիասքանչ բան կա՞:
Մաքուր դեմք
Որոշ տղամարդիկ բացարձակապես անտարբեր են դիմահարդարման նկատմամբ, ուրիշներն էլ ցանկություն են ունենում մաքրել ձեր դեմքը: Եվ դա՝ այն դեպքում, երբ մենք գեղահարդարման միջոցներ ձեռք բերելու համար հսկայական գումարներ ենք ծախսում: Տղաները գերադասում են բնականությունը մաքուր տեսքով: Իհարկե, կասկածներ կան, որ նրանց պարզապես դուր չի գալիս պայքարել շրթներկի և տոնային քսուքի դեմ:
Թափթփված մազեր
Նույն սխեման է, ինչ գիշերահագուստով ձգումների դեպքում: Քամահարված մազերով դուք շատ հարմարավետ ու հարազատ եք թվում: Դուք, իհարկե, կարող եք աստղաբաշխական գումարներ ներդնել վարսահարդարման միջոցների մեջ, բայց նրան բոլորովին էլ կատարյալ հարդարած մազերը չեն դուր գալիս: Հավանաբար իմաստն այն է, որ նրան դուք եք դուր գալիս, այլ ոչ թե՝ ձեր բազմաչարչար գանգուրները:
Երաժշտական որևէ գործիք նվագելը
Էականն այստեղ կոնկրետ գործիքը չէ, այլ նվագելու իրապես կանացի ոճը: Հակառակ սեռը դա շատ գայթակղիչ մի բան է համարում: Իսկ եթե դուք նաև տաղանդավոր երգչուհի եք, ապա վստահաբար ձեր ոտքերի առջև կհայտնվի գեղեցիկը գնահատող ոչ մեկ հոգի:
Վանդակավոր վերնաշապիկ
Վանդակավոր վերնաշապիկ հագած աղջիկը տղամարդկանց մոտ մի տեսակ վայրենու տպավորություն է թողնում, որը դեմ չէ նաև հիանալի արարքներ կատարել: Բայց չափը մի անցեք: Երբեմն նաև այլ հագուստ կրեք, այլապես վանդակներն արդեն սովորական կթվան ու կկորցնեն իրենց էֆեկտը:
Կնճիռներ
Մեզ համար աչքերի շուրջը գործված առաջին սարդոստայնը կարող է արձակուրդ վերցնելու և ծերության առաջին նշանների համար ողբալու առիթ հանդիսանալ: Բայց տղամարդիկ այդպես չեն մտածում: Շատերը համարում են, որ կնճիռները բավականին գայթակղիչ բան են: Նրանց կարծիքով՝ ծերության նշանները խոսում են այն մասին, որ իրենց առջև փորձառու, հասուն կին է:
Փորիկը
Երկրային տղամարդիկ համաձայն չեն նորաձևության աշխարհի ձևակերպումների հետ: Նրանց դուր չեն գալիս որովայնին խորանարդիկներ ունեցող կանայք: Մյուս կողմից՝ տղամարդիկ չեն կարողանում հասկանալ՝ ինչ անել գեղեցիկ սեռի կատարյալ ներկայացուցիչների հետ: Հո չե՞ս դնի պահարանի վրա տիկնիկի պես ու հիանաս նրանով: Կամ գումարներ ներդնես, որ նա միշտ պահպանի իր կատարելությունը: Իսկ արժե՞ արդյոք ողջ կյանքում խմորեղենից ու համեղ ճաշատեսակներից հրաժարվել: Շատ տղամարդիկ գերադասում են «փափուկ» կանանց: Նրանք համարում են, որ փոքրիկ փորիկը բնական տեսք ունի: Բացի դրանից էլ՝ շոշափելիս հաճելի է: Այնպես որ, մի բարդույթավորվեք:
Լավ ախորժակ
Ձեզ ոչ ոք չի առաջարկում բուրգերախեղդ լինել, սակայն ժամադրության ժամանակ թոշնած կաղամբի տերև ծամելն էլ լավ տարբերակ չէ: Տղամարդուն գեղեցկուհի է պետք, այլ ոչ թե՝ մեռնող կարապ: Եթե դուք լավ ախորժակ ունեք, դա խոսում է ձեր ներքին ուժի մասին: Օրինակ, դուք հաստատ թքած ունեք, թե ինչ են մտածում ձեր մասին ուրիշները: Ավելին, այդպիսով դուք ոչ վերբալ ազդանշան եք տալիս այն մասին, որ կատարյալ առողջություն ունեք:
Փոքր կուրծք
Ուժեղ սեռի ոչ բոլոր ներկայացուցիչներն են երազում 5-րդ համարի կուրծք ունեցող զուգընկերուհու մասին: Շատերն առաջին տեղում դնում են կրծքի ձևն ու ձգությունը: Ինչպես հայտնի է, դրանք միշտ փոքր կուրծք ունեցողների մոտ են լավագույն տեսքն ունենում: Այնպես որ, պետք չէ բարդույթավորվել փոքր կուրծք ունենալու առթիվ:
Ցածր ձայն
Ճչան ձայնը նյարդայնացնում է, քանի որ հնարավոր չէ ողջ երեկո դիմանալ ուլտրաձայնի: Ավելի շահեկան են ցածր ձայները, իսկ եթե այն նաև թեթև խռպոտություն ունի, ապա այդպիսի ձայնով շշնջոցը գայթակղության կատարյալ տարբերակ է:
Ակնոց
Հնարավոր է, դպրոցում ձեզ նեղացրել են՝ բուսաբան կամ չորսաչքանի անվանելով՝ ակնոց կրելու համար: Վնասի փոխհատուցումը ձեզ սպասում է հասուն տարիքում: Ապակիների հետևում կինը մի կողմից՝ խոցելի ու փխրուն է թվում, սակայն մյուս կողմից էլ՝ անկախ ու վստահ: Ե՛վ այն, և՛ մյուսը գրգռում են տղամարդկային երևակայությունը:
Լողազգեստից մնացած հետքեր
Դրանք ձեզ ավելի են հեռացնում սնդուսափայլ ամսագրերի էջերի արևահարված գեղեցկուհիներից, սակայն տղամարդիկ հենց դա էլ գնահատում են: Մի խոսքով, մարմնի սպիտակ հատվածները մուգ հատվածների համադրությամբ ավելի մերկ տեսք ունեն: Չնայած դա պետք է տեսնել, զգալ:
Երկարափեշ կիսաշրջազգեստ
Ամեն ինչ շատ պարզ է: Դրա տակ գաղտնիք կա թաքնված: Այստեղ տեղին է հիշել մայրիկին ու տատիկին, ովքեր մանկությունից սովորեցրել են, որ չարժե ցուցադրել ամեն ինչ ու միանգամից: Թռչող կտորն ու մինչև հատակ հասնող կիսաշրջազգեստը ձեր ամեն ինչն են: Տղամարդիկ ենթադրում են, որ այնտեղ ինչ-որ աներևակայելի ու գերբնական բան է թաքնված, անգամ, եթե նրանք ձեզ կարճ կիսաշրջազգեստով էլ են տեսել:
Բոբիկ ոտքեր
Հին ժամանակներում, երբ ժամանակակից ազատությունների մասին ոչ ոք չէր էլ երազում, բոբիկ ոտքերը մերկության ակնարկ էին համարվում: Հավատացեք, այսօր էլ են տղամարդիկ նույն կերպ մտածում:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը