Ամուսնությունը կարող է ընկճախտի պրոֆիլակտիկայի միջոց դառնալ մի պայմանով. եթե ընդհանուր տարեկան եկամուտը չի գերազանցում երկրի միջին եկամտի մակարդակը։
Անսովոր հետազոտությունն իրականացրել են Ջորջիայի համալսարանի ամերիկացի հոգեբանները։
Հետազոտությանը մասնակցել է 24-89 տարեկան՝ 3617 տղամարդ և կին։ Արդյունքում պարզվել է, որ այն ամուսնություներում, որտեղ ընդհանուր եկամուտը չի գերազանցել տարեկան 60 հազար դոլարը, ամուսիններից երկուսն էլ հոգեպես ավելի կայուն են եղել, քան միևնույն եկամուտով միայնակ մարդիկ։
Ըստ գիտնականների՝ նման պատկերը պայմանավորված է այն հանգամանքով, որ ամուսնության ժամանակ միավորվում են ոչ միայն ֆինանսները, այլ նաև սոցիալական աջակցությունը։ Հետազոտողները գտնում են, որ հենց դա է մարդկանց թույլ տալիս իրենց պաշտպանված և վստահ զգալ՝ ի տարբերություն նրանց, ովքեր առանց զույգի են ապրում։
Միևնույն ժամանակ, այս էֆեկտը գործում է միայն ոչ մեծ եկամուտով զույգերի դեպքում։ Դա բացատրվում է նրանով, որ ավելի շատ վաստակող մարդիկ առանց այդ էլ վստահ են իրեց և իրենց վաղվա օրվա վրա։