Դեռահաս մայրերից ծնված երեխաները շատ հաճախ հետ են մնում զարգացման մեջ: Այդ մասին ասված է PLOS Medicine հանդեսում հրապարակված հետազոտությունում: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականների խումբը վերլուծել է Ավստրալիայի փոքր հասակի բնակչության մարդահամարի տվյալները:
Ընդամենը հետազոտողները քննել են հինգ տարեկան երեխաներին վերաբերող գրեթե100 հազար գրանցումներ դպրոցում նրանց ուսման առաջին տարվա ժամանակ: Նման մարդահամարի ընթացքում ուսուցիչները գնահատում են երեխայի զարգացումը հինգ բնագավառներում. ֆիզիկական առողջություն և բարեկեցություն, հուզական հասունություն, սոցիալական իրազեկություն, լեզվական և ճանաչողական ունակություններ, հաղորդակցական ունակություններ և ընդհանուր գիտելիքներ:
Հետազոտության արդյունքներով՝ բոլոր երեխաների 21 տոկոսը հետ է մնացել բնագավառներից թեկուզև մեկում: «Մենք հայտնաբերեցինք, որ ամենացածր ռիսկը, որ երեխան հետ կմնա զարգացման մեջ՝ 17 տոկոս, այն երեխաների շրջանում է, որոնք ծնվել են 30-ից մինչև 35 տարեկան մայրերից: Ամենամեծ ռիսկը՝ 40 տոկոս, եղել է այն երեխաների համար, որոնց մայրերը 16-ից ցածր տարիքի են, և դրա պատճառը հիմնականում սոցիալ-տնտեսական անբարեհաջողությունն է»,- ասել է հետազոտության հեղինակ Քաթլին Ֆալսթերը:
Հետազոտության համաձայն՝ կնոջ մեծանալու ամեն տարվա հետ ռիսկերն աստիճանաբար նվազել են: Այդպես շարունակվել է մինչև 30 տարին: Բայց այն բանից հետո, երբ լրացել է կնոջ 35 տարին, այն բանի շանսերը, որ երեխայի մոտ կլինեն զարգացման խանգարումներ, վերստին աճել են: «Այն երեխաների համար ռիսկը, ովքեր ծնվել են 36-ից մինչև 45 0տարեկան մայրերից, համանման է այն երեխաների ռիսկին, որոնց մայրերը մոտավորապես 20 տարեկան են»,- ընդգծել է Ֆալսթերը, հաղորդել է Sputnik-ը: