Օրերս «Չէին սպասում» ծրագրի հերթական թողարկման հյուրը դերասանուհի Անուշիկ Առաքելյանն էր, ում հետ զրույցի ընթացքում ծրագրի հեղինակ և հաղորդավար Սուրեն Շահվերդյանն ակնարկեց շուտով ինչ-որ մեկին ամուսնության առաջարկություն անելու մասին:
Life.panorama.am-ը կապ հաստատեց Սուրենի հետ` ճշտելու` արդյոք այդ ակնարկը համապատասխանում է իրականությանը, թե դա ընդամենը Սուրեն Շահվերդյանին հատուկ կատակ էր:
«Ոչինչ բացառված չէ»,- նշեց Սուրենը` չցանկանալով փակագծեր բացել:
Իսկ թե ո՞րն է այդ գաղտնիության պատճառը, ռեժիսորը պատասխանեց.
«Կարծում եմ` հետաքրքրությունը պահելու համար չարժե որևէ այլ բան ասել, այդ պատճառով էլ թող ամեն ինչ մնա հենց այսպես»,- ասաց Սուրեն Շահվերդյանը:
Դիտարկմանը, որ գուցե վերջինս պատրաստվում է ամուսնության առաջրկություն անել իր երեխաների մայրիկին, Սուրենը կրկին գերադասեց լռել և չպատասխանել` նշելով.
«Չեմ ցանկանում պարզապես որևէ մեկնաբանություն անել»,- Life.panorama.am–ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: