5 պարզ խորհուր` կյանքը 10 տարով երկարացնելու համար
Advertisement 1000 x 90

5 պարզ խորհուր` կյանքը 10 տարով երկարացնելու համար

Ծխելուց և ալկոհոլից հրաժարվելը, առողջ սննդակարգը, թեթև քաշը և մշտական ֆիզիկական վարժությունները մարդու կյանքը միջին հաշվով երկարացնում են առնվազն տասը տարով: Այդ մասին Հարվարդից բժիշկները հայտնել են Circulation հանդեսում հրապարակված հոդվածում: «Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առողջ կենսակերպը մնում է կյանքը երկարացնելու գլխավոր միջոցը: Ցավոք, այսօր գրեթե ոչ ոք չի կատարում այդ պարզ կանոնները:

Հարկ է, որ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները լուրջ ջանքեր ներդնեն՝ ստեղծելու այնպիսի միջավայր, որում ճիշտ սննդակարգը, ֆիզիկական վարժությունները և վնասակար սովորույթների բացակայությունը տարածում ստանան բնակչության շրջանում»,-նշել Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) բժիշկ Ֆրենք Հուն: Այսօր գիտնականների մեծամասնությունն այն կարծիքին է, որ սննդակարգը և առանձին սննդամթերքներ ուժեղ ազդեցություն են գործում ոչ միայն մարդու քաշի վրա, այլև նրա ուղեղի, անոթների, սրտի և մարմնի մյուս հանգուցային օրգանների առողջության վրա: Օրինակ, վերջերս գիտնականները ցույց տվեցին, որ մեծ քանակություններով ձիթապտղի յուղի և միջերկրածովյան կերակրատեսակների օգտագործումն զգալիորեն նվազեցնում է ուղեղի կաթվածից և ինֆարկտից մահանալու վտանգը, իսկ կերակրի մեջ աղի չափազանց մեծ քանակությամբ օգտագործումը, ընդհակառակը, վատացնում է սրտի և անոթների վիճակը:

Համանման ձևով, ինչպես վերջին մի քանի տարում պարզել են գիտնականները, մարդու օրգանիզմի վրա ներգործում է սպորտը և վնասակար սովորույթներից հրաժարվելը: Հուն և նրա գործընկերները փորձել են հասկանալ, թե նման նախապատվությունները որքան ուժեղ կազդեն միջին տարիքի տիպիկ մարդու կյանքի տևողության վրա, որոնք չեն տառապում ժառանգական հիվանդություններով: Դրա համար գիտնականներն վերլուծության են ենթարկել այն տվյալները, որոնք վերջին երեք տասնամյակների ընթացքում հավաքվել են մոտավորապես 40 հազար բուժքույրերի և բժիշկների առողջության դիտարկումների ընթացքում, որոնք անցկացվել են NHS և NHANES նախագծերի շրջանակներում: Համեմատելով առողջ բժիշկների և նրանց այն գործընկերների կյանքի տևողությունը, որոնք տառապում են ճարպակալումից, վնասակար սովորույթներից և նստակյաց կյանք են վարում, Հուն գործընկերների հետ պարզել է, որ այդ բոլոր խնդիրները կյանքից խլում են 12-14 տարի:

Այն տղամարդիկ ու կանայք, որոնք պահպանում են բոլոր հինգ առողջ կենսական սկզբունքները, ապրել են միջինը մինչև 87 և 93 տարի այն դեպքում, երբ այդ նախագծերի մնացած մասնակիցներն ապրել են միայն 75-79 տարի: