Բրիտանացի հայտնի դերասանուհի 51-ամյա Էլիզաբեթ Հերլին Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկարներ՝ երկար սպասված արձակուրդից։
Դերասանուհին չի մանրամասնել, թե որ երկրում է հանգիստն անցկացնում։ Հերլիի երկրպագուների աչքից չի վրիպել, որ նա հիանալի տեսք ունի լողազգեստով։
Դերասանուհին խոստովանել է, որ իր գեղեցիկ կառուցվածքի համար պարտական է ոչ միայն գեներին, այլ նաև ակտիվ մարզումներին։ Լիզն ասել է, որ չի օգտագործում հաց, մակարոնեղեն և պանիր, փոխարենը շատ ջուր է խմում։