Աստղագուշակ Գուրգեն Հովհաննիսյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի բնութագիրը նրա կենդանակերպի նշանի հիման վրա ու նշել 2018 թվականին Հայաստանի համար նշանակալի օրերը։
Հայաստանն ու ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նույն կենդանակերպի նշանի՝ Երկվորյակի ազդեցության տակ են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց էզոտերիկ ու աստղագուշակ Գուրգեն Հովհաննիսյանը։
Հարցին՝ արդյո՞ք դա պատահականություն չէ, աստղագուշակը պատասխանեց, որ այդպիսի զուգադիպություններ չեն լինում։
Հովհաննիսյանը նշեց, որ այս տարին անցնում է Երկվորյակի նշանի վերահսկողության տակ, իսկ այդ նշանի ներկայացուցիչներին ղեկավարում է Մերկուրին։
«Հատկանշական է, որ և՛ Հայաստանը, և՛ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը (ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին) կենդանակերպով Երկվորյակ են։ Բացի այդ, 2018-ը Երկվորյակների տարի է։ Տեսեք՝ ինչքան զուգադիպություն կա»,- ասաց Հովհաննիսյանը։
Աստղագուշակը կանխատեսում է, որ ապրիլի 22-ից, երբ Սատուրնը փոխեց իր շարժման ուղղությունը, մինչև սեպտեմների 1-ը Հայաստանում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենալու։ Հայաստանի ժողովուրդը քաղելու է տարիների իր աշխատանքի պտուղները։
Նա կարծում է, որ հիմա աստղերն օգնում են հայ ժողովրդին առաջ շարժվել։
«Վերջին 20 տարիների ընթացքում մենք անընդհատ պայքարում էինք արդարության համար, այդ պատճառով մեզ միայն լավ բաներ են սպասում»,- համոզված է Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Ըստ կանխատեսումների՝ Հայաստանի համար կարևոր է լինելու հուլիսի 27-ը։ Իսկ սեպտեմբերի 1-ի իրադարձություննեը կախված են լինելու մարդկանց կարմայից։
Սակայն հիմա աստղագուշակը խորհուրդ է տալիս Հայաստանի քաղաքացիներին ջանք թափել՝ երկիրը նորից կառուցելու համար։ Նա կարծում է, որ երկրի ապագան կախված է մարդկանց հենց ներկայիս գործողություններից։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am