«Հարցրու բժշկին»․ Սկեսուրներն ի՞նչ դեր են խաղում երիտասարդ ամուսինների սեռական անհաջողությունների հարցում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Հարցրու բժշկին»․ Սկեսուրներն ի՞նչ դեր են խաղում երիտասարդ ամուսինների սեռական անհաջողությունների հարցում

Հաղորդման հյուրն է սեքսապաթոլոգ Անդրոնիս Ղարիբյանը։ Նա պատասխանում է հետեւյալ հարցերին․

Հայաստանում ամուսնության տարիքն ավելանում է: Ի՞նչ ազդեցություն սա կարող է ունենալ սեռական առողջության վրա՝ հաշվի առնելով մինչամուսնական սեռական կյանքի բացակայությունը:

Հայկական իրականությունում սկեսուրներն ի՞նչ դեր են խաղում երիտասարդ ամուսինների սեռական անհաջողությունների հարցում:

Փոքր երեխաներ և սեքս. ի՞նչ պետք է անեն երիտասարդ ծնողները, որպեսզի իրենց սեռական կյանքը չտուժի:

Ամուսինների մեծ տարիքային տարբերությունը մի՞շտ է որոշ ժամանակ անց հանգեցնում սեռական կյանքում խնդիրների:

Տղամարդկանց մոտ սեռական անկարողության պատճառը ֆիզիոլոգիակա՞ն է, թե՞ հոգեբանական:

Ո՞ր դեպքերում է սեռական անկարողությունը բուժելի, իսկ որ դեպքում՝ ոչ:

Ի՞նչ կասեք կանանց մոտ վագինիզմի պատճառների մասին:

Վագինիզմը ինքնուրույն կարո՞ղ է անցնել, թե՞ պարտադիր բուժում է անհրաժեշտ:

Սեռական անհամատեղելիությունը զուտ պատճառաբանությո՞ւն է, թե՞ իրականություն:

Կարո՞ղ է սեռական կյանքում աններդաշնակությունը հանգեցնել անպտղության:

med.news.am