Կազմվել է 2017-2018 թվականների Գլոբալ մրցունակության ինդեքսի վարկածով աշխարհում ամենավատ և ամենալավ ճանապարհներն ունեցող երկրների ցուցակը: Ցուցակում տեղ են գտել աշխարհի 137 երկրներ: Ճանապարհների որակը գնահատվել է ըստ մեկից մինչև յոթ սանդղակի, ընդ որում՝ պետություններից ոչ մեկն ամենաբարձր միավորը չի հավաքել:
Պարզվել է, որ ամենավատ ճանապարհներն ունի Մավրիտանիան, որն ստացել է ուղիղ երկու միավոր: Նրան հաջորդում են Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը և Հայիթին՝ հավաքելով 2,1-ական միավոր: Չորրորդ և հինգերորդ տեղերում են Մադագասկարը և Գվինեան՝ համապատասխանաբար, երկու երկրների ճանապարհները գնահատել են 2,2 միավոր: Նրանց հաջորդում են Եմենը (2,3 միավոր), Պարագվայը (2,4 միավոր), Ուկրաինան (2,4 միավոր), Մոզամբիկը (2,5 միավոր) և Մոլդովան (2,5 միավոր):
Վարկանիշում լավագույններն են ճանաչվել Արաբական Միացյալ Էմիրությունները (6,4 միավոր), Սինգապուրը (6,3 միավոր), Շվեյցարիան (6,3 միավոր), Հոնկոնգը (6,2 միավոր), Նիդեռլանդները (6,1 միավոր), Ճապոնիան (6,1 միավոր), Ֆրանսիան (6 միավոր), Պորտուգալիան (6 միավոր), Ավստրիան (6 միավոր), ինչպես նաև ԱՄՆ-ը (5,7 միավոր):