Քանի հոգի են Հայաստանում 2 մլն դրամից բարձր աշխատավարձ ստանում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քանի հոգի են Հայաստանում 2 մլն դրամից բարձր աշխատավարձ ստանում

Հայաստանում 2 մլն դրամ եւ ավելի աշխատավարձ ստացողների թիվը 2016թ. դրությամբ կազմել է ընդամենը 1194 կամ վարձու աշխատողների 0.3%-ը: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի «Հարկային բարեփոխումներ և նրանց մակրոտնտեսական հետևանքները» հետազոտության մեջ։

Ինչպես տեսնում եք ստորև բերված գծապատկերում, 0.3% գերբարձր (ամսական 2 մլն դրամից ավելի) աշխատավարձ ստացողները տարեկան կտրվածքով ստացել են 58.4 մլրդ դրամ աշխատավարձ և վճարել 18.6 մլրդ դրամ հարկ։

150 հազարից պակաս ստացողները ամենամեծ կշիռն ունեն զբաղվածների մեջ՝ մեծ մասը՝ 66.2%-ը, որոնք ստացել են 342.7 մլրդ դրամ աշխատավարձ և վճարել 78.8 մլրդ դրամի հարկ։ Միջին՝ 150 հազարից մինչև 2 մլն դրամ ստացողների կշիռը 33.5% է, աշխատավարձը՝ 618.5 մլրդ դրամ, վճարած հարկերը՝ 158.8 մլրդ դրամ։

b4b.am