Հոգեբանի օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն կառավարել սթրեսը, ինչպես նաև՝ ազատվել հիվանդություններից և նույնիսկ դանդաղեցնել օրգանիզմի ծերացման պրոցեսը:
Մտքերն այս ու այն կողմ են գնում, հնարավոր չէ կենտրոնանալ, ինչ-որ տհաճ ներքին զգացողություն. ահա նրանք` սթրեսի տիպիկ ախտանիշերը, որոնք շեղում են մեզ մեր սովորական վիճակից:
Ինչ անե՞լ: Սովորել կառավարել սթրեսը: Դա ոչ միայն օգնում է վերադառնալ նորմալ վիճակին, այլ նաև ազատում է հիվանդություններից և դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման պրոցեսը:
- Սանր
Սթրեսից ազատվելու միջոցներից մեկը 10-15 րոպե մազերը սանրելն է: Այս պրոցեդուրան օգնում է «ցրել» արյունը և թուլացնել մկանները:
- Պաղպաղակ ուտել
Համեղ կերակուրն արդյունավետ հակասթրեսային դոպինգ է: Կերեք պաղպաղակ կամ բանան: Այս մթերքներն ազդում են հակադեպրեսանտից ոչ վատ:
- Մերսում
Որպեսզի պահպանեք էներգիան, մերսեք 30 վայրկյան այն կետերը, որոնք գտնվում են քթի տակ, հոնքերի կենտրոնում, ներքին շրթունքի տակ և ձեռքի ափի կենտրոնում:
- Շփեք ձեռքերի ափերը
Հարկավոր է ամբողջ ուժով շփել ձեռքերի ափերն այնքան ժամանակ, մինչև լավ տաքանան:
- «Լվանալ» կոնֆլիկտները և սթրեսները
Սթրեսից ազատվելուն շատ է օգնում 15 րոպեանոց տաք ցնցուղը:
- 27 առարկա
Արևելյան հոգեբանները սովորեցնում են. «Ցանկանում եք ազատվել տխրությունից, տեղաշարժեք տանը 27 առարկա»:
- Աստիճան
30 վայրկյան վազեք աստիճաններով վերև և ներքև, որը կուժեղացնի թթվածնի մատակարարումն ուղեղի այն մասերին, որոնք պատասխանատու են սթրեսների ղեկավարման համար:
- Ներկեր
2-3 րոպե ինչ-որ բան ներկեք:
- Թեյ` բաղրջուկով (Hibiscus)
Ռադիկալների կուտակման ժամանակ մարդն ունենում է անհանգստության զգացողություն, որը բնորոշ է սթրեսին: Բաղրջուկը թույլ չի տալիս ռադիկալներին կուտակվել և այսպիսով օգնում է հանել սթրեսը:
- Թափահարում ձեռքերով
Շատ մարդկանց մոտ սթրեսն արտահայտվում է նրանով, որ նրանք կծկվում են և կորցնում են մկանների էլաստիկությունը: Այդ վիճակից ազատվելու համար շատ է օգնում մերսումը կամ լողավազանը: Իսկ եթե չկա դրա հնարավորությունը, ապա ուղղակի կատարեք վարժություններ` թափահարելով ձեռքերն այս ու այն կողմ:
- Մաքրություն
Մաքրություն կազմակերպեք Ձեր բնակարանում և ամեն ինչ դրեք իրենց տեղերը:
- 1 րոպե մտածելու համար
Աշխատեք տանը մենակ մնալ, նստեք բազմոցին, հանգստացեք և թղթի վրա գրեք, թե ինչ եք ամենից շատ ուզում:
- Արոմաթերապիա
Հոտերն ուժեղ կապված են էմոցիոնալ հիշողության հետ: Ձեզ մոտ պահեք այնպիսի հոտեր, որոնք ասոցիացվում են երջանիկ պահերի հետ, և հաճախ հոտ քաշեք:
- Պարեր
Անպայման պարեք տանը: Լավ երաժշտության տակ ռիթմիկ պարելն օգնում է ազատվել սթրեսից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը