Ավստրալիայում ստեղծել են նոր տեսակի սուրճ, որին ավելացվում է բրոկոլիի փոշի: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Գիտնականները ձեռնարկել են նոր ըմպելիքի մշակումը, քանի որ ավստրալացիների 51 տոկոսը բավական քանակությամբ բանջարեղեն, մրգեր և կանաչեղեն չի գործածում: Փորձագետները կարծում են, որ սուրճին բրոկոլիի հատուկ մշակված փոշու ավելացումը կօնի բարելավելու մարդկանց առողջությունը:
Նրանք հույս ունեն, որ փոշին թույլ կտա ստանալ անհրաժեշտ օգտակար նյութեր: «Բրոկոլիի երկու ճաշի գդալ փոշին համարժեք Է բանջարեղենի մեկ չափաբաժնի»,- ասում է Գիտական և կիրառական հետազոտությունների պետական միավորման գիտնական Մերիեն Ավգուստինը: