«Շատ դժվար է լինել ինչ-որ մեկի երազանքը». 20 մեջբերում Կատրին Դենյովից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Շատ դժվար է լինել ինչ-որ մեկի երազանքը». 20 մեջբերում Կատրին Դենյովից

«Տղամարդու սերը պահելու լավագույն միջոցը՝ նրա հետ չամուսնանալն է»:

«Ինձ միշտ թվացել է, որ «մադամ» դիմելաձևը ավելորդ կնճիռի ավելացման է նման: Այն քեզ 10 տարով մեծացնում է»:

«Իտալացու գլխում 2 միտք կա: Երկրորդը՝ սպագետին է»

«Վախենում եմ սիրուց, ինչպես ցավից: Որովհետև սիրո հակառակ կողմը ցավն է»:

«Ի՞նչն է ինձ թույլ տալիս միշտ լավ տեսք ունենալ: Ջուրը, քունը, սերը»:

«Օծանելի՞ք: Դրա իմաստը…պատմելն է, բայց ոչ ամեն ինչ և ամենակարևորը, ոչ ամենքին»:

«Աշխատեք շատ երգել: Երգելը ջերմացնում է հոգին»:

«Սիրախաղը՝ դեղահաբ է: Կողմնակի բարդությունները անկանխատեսելի են»:

«Գեղեցկությունը՝ ոչինչ է, եթե դուք այն չեք կրում որպես դրոշ, որպես զենք, որպես սուր»:

6c59db64acd37a7386e4892f2bde0bc4bc5f6c152161759

«Մի վախեցեք մեծանալ: Ամեն տարիք իր գեղեցկությունն ունի: Ապրած տարիները՝ փորձ և իմաստություն են, հումորի զգացում, հանգիստ ու սթափ հայացք ամեն ինչին»:

«Մարդու մեջ ես գնահատում եմ զգայունությունը և անհատականությունը»:

«Ես մայր եմ, իսկ մայրերը երբեք միայնակ չեն լինում»:

«Երբեք կախում մի ունեցեք ուրիշների կարծիքներրից: Վայելեք ձեր գեղեցկությունը և ընդունեք այն որպես մեծ պարգև»:

«Իսկական կինը՝ դա խելքն է, հմայքը, բարությունը և հումորի զգացումը: Նույնն էլ տղամարդուց եմ սպասում»:

«Ես ինձ գեղեցիկ կին եմ համարում: Ես համարում եմ ինձ կին, որ լավ տեսք ունի: Բայց ոչ միշտ»:

catherinedeneuve385052

«Երեխաները իմ կյանքի ամենամեծ հաջողությունն են»:

«Ոչ մի դեպքում չեմ հրաժարվի իմ ոչ մի կնճիռից: Դրանք ես շատ դժվար եմ վաստակել»:

«Սեքսը մեծ հարցական նշան է, որը տպված է ամեն մեկի մտքում: Այնպես որ դրա մասին միշտ կխոսեն»:

«Ես կարող եմ լինել բորբոքված, նյարդայնացած, կենտրոնացած և վշտացած, բայց ես երբեք չեմ ձանձրանում»:

«Ես շատ անգամներ երջանիկ եմ եղել: Ահա և վերջ»:

katrin1_1