Ամերիկուհի Վիկտորյա Բերջեսին հաջողվել է կտրել-անցնել Կուբան և ԱՄՆ-ը բաժանող Ֆլորիդայի նեղուցը՝ կանգնելով սերֆինգի տախտակի վրա և տեղաշարժման համար օգտագործելով մակույկաթի: Հունիսի 27-ին այս մասին հայտնել է Մայամիի WPLG հեռուստաալիքը: 33-ամյա Բերջեսը դարձել Է աշխարհում առաջին կինը, որը նման լողանցում է կատարել:
180 կիլոմետր երկարությամբ տարածությունը նա հաղթահարել է մոտավորապես 27 ժամում: Մարզուհին մեկնարկել է հունիսի 26-ին Հավանայի արևմուտքի Marina Hemingway ակումբից, իսկ ճանապարհորդությունն ավարտել է Ֆլորիդայի նահանգի Քի Ուեսթ քաղաքում: Ամբողջ ճանապարհի երկարությամբ վտանգից ապահովման համար նրան ուղեկցել է փրկարարներով մարզանավը, որտեղ գտնվում էր նաև նրա սիրեցյալը:
Աշխարհում առաջին մարդը, որը սերֆինգի տախտակով կտրել-անցել է Ֆլորիդայի նեղուցը, 2013 թվականին դարձել է ամերիկացի Բեն Ֆրայբերգը: Նա տարածությունը հաղթահարել է 28 ժամում՝ նույնպես տեղաշարժման համար օգտագործելով մակույկաթի: Լողալով Կուբայից ԱՄՆ հասնելը գործնականում անհնարին է մեծ քանակությամ շնաձկների և ուժեղ հոսանքների պատճառով: Միակ մարդը, ում հաջողվել է դա անել առանց հատուկ հակաշնաձկնային վանդակի, հինգ տարի առաջ եղել է ամերիկացի լողորդուհի Դայանա Նայադը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: