Բաղադրիչներ
- Լայմի հյութ – 1/2 բաժակ
- Թխկու օշարակ – 1/2 բաժակ
- Լիմոնի հյութ – 2/3 բաժակ
- Ջուր – 8 բաժակ
- Քերած կոճապղպեղ – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
- Այս լիմոնադը շատ հեշտ է պատրաստվում: Ձեզ հատուկ սարքեր հարկավոր չեն, պարզապես կուժի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները:
- Սառեցրեք, յուրաքանչյուր բաժակի մեջ մեկ կտոր լիմոն և սառույց ավելացրեք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը