Հանճարեղ մենախոսություն
Advertisement 1000 x 90

Հանճարեղ մենախոսություն

Հոգեբան Կիրիլ Օզիրնին Facebook-յան իր էջում հրապարակել է «Կնքահայրը» ֆիլմի հերոսի՝ Դոն Կորլեոնեի մենախոսությունը, մակագրելով,- «Հանճարեղ մենախոսություն»:

Ստորև ներկայացնում ենք մենախոսության այդ հատվածը:

«Տղաս, խնդրում եմ, մի կապվիր հիմար և հեշտասեր կանանց հետ:

Բարոյական արժեքների նման չքավորությունը հիմարությունից բացի, ուրիշ ոչինչ չի ծնում: Այդպիսի կանայք քեզ ավելի ուժեղ չեն դարձնի: Նրանք կլցնեն քո կյանքը սխալներով, որը կդառնա ցինիզմ, որը ո՛չ քո իմաստությունը կավելացնի, ո՛չ էլ ներքին խորությունը:

Հաշվենկատ եղիր: Հարգիր կանանց, ինչպիսին էլ նրանք լինեն, քանի որ դու տղամարդ ես, բայց խոսքերդ թող չափավոր, հավասարակշռված լինեն: «Տղամարդ», դա սովորական խոսք չէ, դա ուժ է, որը չի թողնի, որ քեզ ստորացնեն, չի թողնի, որ դու տրորես ընկածին:

Ունեցիր պատասխանատվության զգացում՝ ամեն հարցում: Քո յուրաքանչյուր քայլով պատասխանատվություն զգա մարդու, Աստծո և քո առջև: Թեթևամտությունը հեռու պահիր քեզնից:

Սխալվիր, բայց կանգ մի առ՝ առաջ շարժվիր և գիտցիր, որ սխալը քեզ ավելի ուժեղ է դարձնում: Մի խնայիր քեզ:

Օգնիր մարդկանց, միայն քեզ համար մի ապրիր, և քեզ կհատուցվի թե՛ այս կյանքում, թե՛ հաջորդ:

Մեծ մարդ եղիր հոգով և սրտով:

Եղիր կամային, ոչ մի բանից մի վախեցիր, հաղթիր քո վախը:

Օգտվիր տղամարդ կոչվելու հնարավորությունից և ունեցիր մաքուր հայացք, ազատ մտքեր: Երբեք չխառնես իրականությունը պատրանքի հետ: Եվ հավատա, կինը, որին կսիրես, քեզ շատ նման կլինի: Նա էլ կլինի ուժեղ և իմաստուն: Նա էլ կլինի ճանապարհից շեղված, բայց իր ճանապարհով ընթացող, կունենա իր ճշմարտությունը և հավատամքը:

Թող սխալված լինի, թող սիրտը սպիեր ունենա, բայց նա կկարողանա գիտակցված ընտրություն անել՝ ողջ կյանքի համար:

Թող սուր լեզու ունենա, բայց անկեղծ: Այդ տեսակը չի ստի, չի դավաճանի:

Աչքերին նայելով կգտնես՝ նրանք բոցավառ են: Մի վախեցիր, լսիր ներքին ձայնդ:

Հավատա որդիս, նա էլ քեզ է այդպես փնտրելու:

Դուք իրար միանգամից կգտնեք հայացքով, ասես միշտ ճանաչել եք իրար»: