15 բան, որոնք պետք է անել 30 տարեկանում, որպեսզի երջանիկ լինես 50 տարեկանում
Advertisement 1000 x 90

15 բան, որոնք պետք է անել 30 տարեկանում, որպեսզի երջանիկ լինես 50 տարեկանում

Մի՛ ծխեք: Եթե անգամ սկսել եք արդեն, ապա շտապ դադարեցրեք:Ուղղակի ինքներդ Ձեր մեջ պատկերացրեք. ծխախոտը թանկ է, չափազանց վատ է բուրում, և 100 %-ով երաշխավորում ենք, որ մի շարք հիվանդություններ է առաջացնում: Ժամանակն է դադարելու ծխելը:

Արևային քսուք օգտագործեք:Ցանկանու՞մ եք արևից կնճիռներ կամ բարակ մաշկ ունենալ հետագայում, որին միայն դիպչելիս այն կպոկվի: Եթե այո, ապա շարունակեք ամռան շոգ օրերին պառկել արևի տակ՝ առանց որևէ պաշտպանության:

Սկսեք գումար խնայել:Այո, սա կարող է ձանձրալի թվալ, բայց այն իրոք անհրաժեշտություն է: Իր «30-ականներին» հասարակ մարդը ավելի շատ եկամուտ է ունենում, որից մի մասը հեշտությամբ կարող է մի կողմ դնել՝ կյանքի ավելի ուշ շրջանում օգտագործելու համար: Դրա հետ մեկտեղ ինչքան շուտ սկսեք գումար խնայել կարողանալ, այնքան շուտ այն Ձեզ մոտ սովորություն կդառնա:

Պահպանեք (կամ վերահաստատեք) Ձեր հարաբերությունները ծնողների և քույրերի/եղբայրների հետ:Եթե անգամ Ձեր հարաբերությունները լարված են, և դուք երբեմն ատելություն եք զգում միմյանց հանդեպ, դուք պետք է շարունակեք մնալ նրանց կողքին: Ընտանիքն ամենակարևոր արժեքն է, որը երբևէ կունենաք:

Իրեր հավաքելու փոխարեն հիշողություններ հավաքեք:Պատկերացրեք, որ արթնանում եք 50 տարեկան հասակում և հասկանում եք, որ վատնել եք Ձեր կյանքը միայն ունեցվածք կուտակելու վրա: Հիշողությունները չեն արժեզրկվում և չեն կարող այրվել կրակի մեջ:

Վերադարձրեք ինչոր մի բան:Վերադարձրեք ուրիշներին ինչ-որ բան, որպեսզի կարողանաք զգալ բարի ծառայություն մատուցելու հաճույքը: Դա արեք ողջ սրտով, հոգով և ճիգերով: Որպես պատասխան ոչինչ մի ակնկալեք:

Սպորտով զբաղվեք:Ակտիվ կենսակերպի անցեք, որպեսզի հետագայում առողջ լինեք: Ավելորդ քաշ մի կուտակեք և պարբերաբար մարզվեք: Հետևեք ինքներդ Ձեզ:

Սովորեք բավարարվել ունեցածով:Եթե գոհ և բավարարված եք նրանով,ինչ ունեք, ապա մի քանի անգամ ավելի հավանական է, որ մի օր Ձեր երազանքների միլիոնատերը կդառնաք և միևնույն ժամանակ կապրեք երջանիկ կյանքով:

Հետաքրքրասեր եղեք:Դուրս եկեք տնից և գնացեք արկածներ որոնելու: Ռիսկի գնացեք, մի վախեցեք: Ձեր հետ տարեք նաև մտերիմ որևէ մեկին և մեծ հիշողություններ ստեղծեք միասին: Այդ արկածները, հավատացեք, կհիշեք և կժպտաք, երբ մեծ լինեք:

Տարեկան առնվազն 10 գիրք կարդացեք:Ուղեղը երբեք չի դադարում աճել, այնպես որ ճկեք և զարգացրեք այն:

Ճանապարհորդեք այնքան, ինչքան կարող եք և երբ կարող եք:Ճանապարհորդությունը փոխում է մարդուն այնպես, ինչպես չի կարող անել ուրիշ ոչինչ և ոչ ոք: Այն Ձեզ այնպիսի վայրեր է տանում, որտեղ հանդիպում եք Ձեզանից մեծ ու ծանր խնդիրների: Շատ վախեր է հաղթահարում Ձեր մեջ և դիմացինին էլ ոգևորում է նույնպես դեմ կանգնել վախերին:

Դադարեք համեմատել Ձեզ այլոց հետ:Երբ հասնեք 50 տարեկանին, բացարձակապես այլ փոխվելու է այն տպավորությունը, որը թողնում եք շրջապատի վրա: Գտեք Ձեր սեփական ճանապարհը: Ուժեղ եղեք:

Օրագիր պահեք:Շատ հիշողություններ կլինեն, որոնք մասին մոռացած կլինեք: Ձեր գրառումները և՛ կզվարճացնեն, և՛ կհուզեն հետագայում: Այսօր այս ամենը կարող եք իրականացնել համակարգչային հետաքրքիր ծրագրերի միջոցով՝ կցելով հետաքրքիր լուսանկարներ ևս:

Հոգ տարեք ընկերների մասին:Ընտրեք այնպիսի մարդկանց, որոնց կողքին կզգաք, որ Ձեր լավագույն կերպարով եք հանդես գալիս, որոնք մարտահրավերներ են նետում Ձեզ իրենց սեփական օրինակներով և որոնց հետ Դուք իրոք երջանիկ եք զգում: Ծիծաղեք նրանց հետ: Ամեն շաբաթ ժամանակ գտեք նրանց հետ կապի մեջ լինելու համար:

Ձեր սեփական տունը գնեք:Սա իհարկե, այնքան էլ հեշտ չէ: Սակայն աշխատեք ունենալ սեփական անկյունը, որտեղ ամեն երեկո ոտք կդնեք և հանգիստ սրտով կլիցքաթափվեք:

blognews.am