Խաղալիք զենքով մանկական խաղերի թույլատրելիության մասին վեճերը նոր թափ ստացան այն բանից հետո, երբ անցյալ ամիս փոքրիկ արքայազն Ջորջին նկատել էին «ոստիկանի հավաքածուով»՝ ատրճանակով, ձեռնաշղթաներով և ռացիայով։ Քննադատների կարծիքով՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինը չպետք է որդուն նման ազատություն տար։
Քննադատության ալիքի շրջանակներում DayNurseries կայքը փորձել է պարզել, թե ինչպես է այս հարցը դրված մանկապարտեզներում ու մսուրներում։ Պարզվել է, որ դաստիարակների և տնօրենների 79%-ը արգելում է իր սաներին խաղալ ատրճանակներով։
Սուպերհերոսների կոստյումները նույնպես ցանկալի չեն. դաստիարակների 5%-ը խոստովանել է, որ թույլ չի տալիս երեխաներին հագնել դրանք։
Նրանց գործընկերները, որոնք նման արգելքները չեն ընդունում, նշում են, որ խաղալիք զենքը կամ կոստյումներ հագնելը երեխայի երևակայությունն են զարգացնում և նրանք սովորում են ճանաչել չարն ու բարին։