Համեղ մեղրաբլիթներ
Advertisement 1000 x 90

Համեղ մեղրաբլիթներ

Բաղադրիչներ

  1. Ալյուր – 2-2.5 բաժակ
  2. Մածուն – 350 մլ
  3. Ձվի դեղնուց – 2 հատ
  4. Ձվի սպիտակուց – 1 հատ
  5. Շաքարավազ – 1 բաժակ
  6. Մեղր – 1 ճ/գ
  7. Բուսայուղ – 3 ճ/գ
  8. Սոդա – 1 թ/գ

Պոմադկայի համար

  1. Ձվի սպիտակուց – 1 հատ
  2. Շաքարավազ – 3 ճ/գ

Պատրաստման եղանակը

  1. Հարել դեղնուցները և մեկ սպիտակուցը մեղրի և շաքարավազի հետ, ավելացնել մածունը և բուսայուղը: Նորից մի փոքր հարել:
  2. Ավելացնել մաղած ալյուրը սոդայի հետ և հունցել ոչ պինդ խմոր:
  3. Գրտնակել խմորը 1 սմ հաստության շերտի, բաժակով մեղրաբլիթներ ձևավորել և շարել պերգամենտով պատված տապակին:
  4. Թխել 180 աստիճանում, 25 րոպե:
  5. Պոմադկայի համար. հարել 1 հատ սպիտակուցը 3 ճ/գ շաքարավազի հետ՝ մինչև շաքարավազի լրիվ հալչելը, բայց չհասցնել պինդ վիճակի:
  6. Պատրաստի մեղրաբլիթները հանել ջեռոցից և վրան արագ 2 շերտով պոմադկա քսել և նորից դնել ջեռոցը՝ մոտ 10 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը