Արևելյան իմաստությունը կուտակվել է դարերով: Արևելյան մարդիկ յուրահատուկ մենթալիտետ ունեն և ուրույն մշակույթ: Մենք հավաքել ենք արևելյան ասացվածքներ, որոնք կօգնեն Ձեզ ձեռք բերել ճիշտ մտքեր և դրական տրամադրություն:
Սրտից դուրս եկած խոսքը մտնում է սրտի մեջ: Իսկ լեզվից սայթաքածը` ականջներից այն կողմ չի գնում:
Խղճում եք հզորագույնին` նա կարող է կորցնել ուժը: Խղճում եք հարուստին` նա կարող է աղքատ դառնալ: Խղճում եք գիտնականին` նա կփչանա անգրագետների մեջ:
Նա, ով զբաղվում է աստղագուշակությամբ, կաղտոտվի հերետիկոսության մեջ: Ով զբաղվում է ալքիմիայով, կաղտոտվի աղքատության մեջ: Իսկ նա, ով զբաղվում է իրավագիտությամբ, կաղտոտվի ստի մեջ:
Քո կողմից պահված բառը քո ստրուկն է: Իսկ քեզանից դուրս թռած բառը` քո տերը:
Մահը դա նետ է` կրակված քո վրա: Իսկ կյանքը այն ակնթարթն է, որ հասել է մինչև քեզ:
Նրանք, ովքեր ընդունակ են կարմրելու, չեն կարող սև սիրտ ունենալ:
Թույլի նկատմամբ հաղթանակը պարտություն է:
Մեծագույն դժբախտություն է ունենալ կարիքն օգնության այնպիսի մարդկանց, որոնք մեր արհամարհանքին են արժանի:
Առարկաներին միշտ նայիր լուսավոր կողմից: Իսկ եթե այդպիսիները չկան, ապա այնքան շփիր, մինչև փայլեն:
Ավելի մեծ երջանկություն չի կարող լինել, քան դժբախտներին երջանկություն բերելը:
Երջանկությունը, որը դու փնտրում ես, նման է ստվերին, որը գնում է քեզ հետ: Դու չես բռնի նրան` վազելով հետևից, փախչես նրանից: նա կընկնի քո հետևից: Քչերը գիտեն, թե ինչքան շատ է պետք իմանալ` հասկանալու համար, թե ինքան քիչ գիտենք:
Ախորժակը գալիս է առաջին պատառի հետ: Իսկ վեճը` առաջին բառի:
Լավ է միայն այն անհանգստությունը, որի շնորհիվ մենք արդյունքում հանգստություն ենք ձեռք բերում:
Մեկ նետով 2 նշանի հնարավոր չէ խփել:
Իսկական ընկեր համարիր այն մարդուն, ով քո ճանապարհից հավաքում է քարերն ու փշերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը