Ադրիանո Չելենտանոյի դուստրը՝ լեսբուհի է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ադրիանո Չելենտանոյի դուստրը՝ լեսբուհի է

Սիրված երգիչ Ադրիանո Չելենտանոյի կրտսեր դուստրը՝ Ռոզալինդան հրապարակայնորեն ընդունել է, որ ոչ ավանդական սեռական հակումներ ունի: Այսպես կոչված coming out-ը 45-ամյա Ռոզալինդան անցած շաբաթ է ձեռնարկել:

472707

Իտալական Vanity Fair լրատվականին տված հարցազրույցում Չելենտանոյի դուստրը պատմել է իր սիրո մասին: Խոսքը 40-ամյա դերասանուհի Սիմոնա Բորիոնիի մասին է: Նրանք ուզեցել են անգամ ամուսնանալ, չնայած, Իտալիայում միասեռական ամուսնությունները խստիվ արգելված են:

472704

Իր հերթին մամուլում անկեղծացել էր նաև մայրը՝ Կլաուդիա Մորին, ասելով. «Երբ ամեն ինչ իմացա, զրուցեցի ավագ դստերս՝ Ռոզիտայի հետ… Ադրիանոյին ավելի ուշ ասացինք… Խոսեցի ամուսնուս հետ, և նա ասաց, որ դա մեր հարաբերություններում ոչինչ չի փոխի»:

472703

«Մենք երբեք չենք դադարի սիրել մեր աղջկան: Թող նա երջանիկ լինի: Ռոզալինդան, 1964 թ. ամուսնացած Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի 3-րդ աղջիկն է, կրտսերը»:

65311

Ֆիլմը, որը բերել է Ռոզալինդային համաշխարհային ճանաչում, Մել Գիբսոնի՝ «Քրիստոսի չարչարանքները» շարժանկարն է, ուր նա մարմնավորել է սատանային:

1450167379_big-16

16f4f2fc2078