Դերասան լինելն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է: Սա ապացուցում են մի շարք դերասաններ, որոնք հազիվ են կարողացել ողջ մնալ նկարահանման հրապարակում: Ահա այդ դերասաններից մի քանիսը:
Մեթյու Ֆոքս
Մեթյու Ֆոքսը դանակահարվել է հայտնի «Կորուսյալները»/ «Lost» սերիալի ժամանակ: Դանակը, որով դերասանը վնասվել էր իրական էր, այլ ոչ թե նկարահնումների համար նախատեսված: Բարեբախտաբար Ֆոքսը պաշտպանիչ ժիլետ էր կրում:
Ջենիֆեր Լոուրենս
Ջենիֆեր Լոուրենսը գրեթե խեղդվել է «Քաղցած խաղեր»-ի/ «Hunger Games» նկարահանումների ժամանակ: Նկարահանման ժամանակ նրա մարմնավորած կերպարը պետք է վազեր թունելի միջով: Մառախուղ/ ծուխ արձակող մեքենայի հետ ինչ-որ բան էր պատահել և այն սկսել է վնասակար ծուխ արձակել: Լոուրենսը հազիվ է կարողացել դուրս վազել թունելից առանց խեղդվելու:
Ջեյսոն Սթեթհեմ
Ջեյսոն Սթեթհեմը «Անզուսպները 3»-ի/«Expendables 3» ժամանակ մեքենայի անսարքության պատճառով ուղիղ Սև ծով է մտել: Լինելով էքշն ժանրի հմուտ դերասան, նա կարողացել է ջրի երես բարձրանալ:
Ջոնի Դեփ
«Միայնակ ռենջերը»/«The Lone Ranger» ֆիլմում ձիու թամբը սահել է ու վայր գցել դերասանին Տոնտոյին մարմնավորելու ժամանակ: Ձին շարունակել է ընթանալ՝ թամբին կպած Դեփին իր հետ քարշ տալով: Բարեբախտաբար նա կարողացել է արագ կողմնորոշվել ու ազատել իրեն թամբից` նախքան ձին կկարողանար սմբակներով հարվածել իրեն:
Ամբողջությամբ՝ vnews.am