«Լորիկը» մեր կինոյում դեռ օրինակը չունեցող, անսովոր ու հետաքրքիր ֆիլմ է. Անի Գալստյան. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Լորիկը» մեր կինոյում դեռ օրինակը չունեցող, անսովոր ու հետաքրքիր ֆիլմ է. Անի Գալստյան. life.panorama.am

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Միքայել Պողոսյանի նոր՝ «Լորիկ» ֆիլմի պրեմիերան, որտեղ նկարահանվել են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի դերասաններ, այդ թվում՝ Եվգենիա Դմիտրիևան, Իռեն Այվազյանը, Շաքե Թուխմանյանը, Ֆորշը, Ջոն Մակարյանը, Արման Ղազարյանը, Աննա Հարությունյանը, Տաթևիկ Ղազարյանը, Անի Գալստյանը և այլք: Life.panorama.am-ը զրուցել է վերջինիս հետ. Անին պատմել է իր հերոսուհու և որպես հանդիսատես՝ իր տպավորությունների մասին

««Լորիկը»՝ Միքայել Պողոսյանի սցենարով, ռեժիսոր Ալեքսեյ Զլոբինի հետ համատեղ, մեր կինոյում դեռ օրինակը չունեցող, անսովոր ու հետաքրքիր ֆիլմ է։ Այստեղ ես նկարահանվել եմ Չինարի դերում, որի կերպարն ինձ իրոք հետաքրքիր էր»,- նշեց Անին ու խոսեց իր հերոսուհու մասին։

«Կարծում եմ՝ դերը հաջողվել է, համենայն դեպս՝ այդպես եմ զգում։  Չինարն անկանխատեսելի վերափոխումների ենթարկվող կերպար է։ Բնույթով խեղճ ու անհամարձակ աղջիկը, ֆանտաստիկ վերափոխման շնորհիվ, հանկարծ դառնում է առինքնող ու ինքնավստահ։ Ես կարևորում եմ ռեժիսորի առաջադրած ճիշտ խնդիրները։ Սա ներքին վիճակների դեր է, որը պետք էր հասկանալ։ Ինձ համար այս աշխատանքը շատ հետաքրքիր էր»։

Հարցին, թե ինչպիսինն էր իր արձագանքը՝ որպես հանդիսատես, պատասխանեց.

«Ֆիլմն ինձ անկեղծորեն հետաքրքրեց նաև իբրև հանդիսատես։ Հույս ունեմ, որ «Լորիկը» շատերի հավանությանը կարժանանա»:

Իսկ խոսելով իր խաղընկերների, և առհասարակ ֆիլմի դերասանական կազմի մասին՝ Անին նշեց.

«Ընդհանրապես, կինոն խմբային, թիմային աշխատանք է, և հաջողությունը պայմանավորված է պրոֆեսիոնալ թիմի առկայությամբ, իսկ Միքայել Պողոսյանի թիմում դա լավագույնս էր դրսևորված»։

life.panorama.am