Խնդիրներ ռուսերենի հետ. «Միսս ԱՊՀ»-ի հայ մասնակիցը մրցույթի է մեկնել հենց հիվանդանոցից. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Խնդիրներ ռուսերենի հետ. «Միսս ԱՊՀ»-ի հայ մասնակիցը մրցույթի է մեկնել հենց հիվանդանոցից. armeniasputnik.am

Աստանայում հուլիսի 17-ից ընթանում է «Միսս ԱՊՀ 2018» գեղեցկության միջազգային մրցույթը։ Այս տարի մրցույթին մասնակցում են գեղեցկուհիներ նաև այն երկրներից, որոնք չեն մտնում ԱՊՀ-–ի մեջ։

Sputnik Ղազախստանի թղթակից Ժանիա Ուրանկաևան անձամբ շփվել է «Միսս ԱՊՀ» մրցույթի մասնակիցների հետ, որն այս տարի ընթանում է Աստանայում։

Ինչպե՞ս մեր թխահեր գեղեցկուհին. ներկայացված է ղազախստանցի գործընկերների նյութում։

Հայաստանն այս տարի ներկայացրել է Ռոմելլա Թամարյանը։ Աղջիկը վատ է խոսում  ռուսերեն, բայց, չնայած լեզվական արգելքին, նա հասցրել է ընկերանալ մյուս մասնակիցների հետ։ Ռոմելլան ծրագրում է արձակուրդի ժամանակ հյուր գնալ «Միսս ԱՊՀ 2018»-ի մասնակիցներին։ Քիչ էր մնացել, որ նա բաց թողնի մրցույթը. աղջիկն Աստանա է մեկնել գրեթե հիվանդանոցից։

Մեկնելուց մի քանի օր առաջ նա կյուրաղիքը հեռացնելու վիրահատություն է տարել։

«Միսս ԱՊՀ 2018» միջազգային մրցույթը տեղի է ունենում Աստանայում հուլիսի 17-27-ը։ ԱՊՀ ամենագեղեցիկ աղջկա տիտղոսի համար կպայքարեն 19 գեղեցկուհիներ Ղազախստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղրղըզստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Տաջիկստանից, Բելառուսից և Ուզբեկստանից։

Վրաստանը, Լատվիան և Ուկրաինան ԱՊՀ անդամներ չեն, ուստի այդ երկրների ներկայացուցիչները մրցույթին հրավիրվել են որպես հատուկ մասնակիցներ։

armeniasputnik.am