Մրցույթի հաղթողը ոսկեջրած բացառիկ թագ է ստացել՝ թանկարժեք քարերով, որը պատրաստվել է Հայաստանում հատուկ ԱՊՀ-ի մրցույթի համար։
Հայ գեղեցկուհի Ռոմելլա Թամարյանը զբաղեցրել է երրորդ տեղը Աստանայում կայացած «Միսս ԱՊՀ 2018» գեղեցկության մրցույթում։ Այդ մասին հաղորդում է Sputnik Ղազախստանը։ Ուկրաինայի մասնակից Տատյանա Ակուլենկոն զբաղեցրել է առաջին տեղը և որպես մրցանակ ստացել է մեկշաբաթյա ուղևորություն Եվրոպա։ Նա նաև արժանացել է ոսկեջրած բացառիկ թագի՝ թանկարժեք քարերով, որը պատրաստվել է Հայաստանում հատուկ մրցույթի համար։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի մասնակից Ասեմ Եսենգելդիևան Ալմաթիից, նրանց նվիրել են մեկշաբաթյա ուղևորություն Դուբայ։ Ռուսաստանի մասնակից Վիկտորյա Վոլգինան արժանացել է 2018թ-ի ԱՊՀ-ի երրորդ փոխմիսսի կոչմանը։ Երկրորդ փոխմիսս, մոդել Ռոմելլա Թամարյանը միակ հայը չէր մրցույթում։ Ղրղըզստանի ներկայացուցիչ Սուսաննա Եգորյանը ստացել է «Հանդիսատեսի համակրանք», «Տասնյակի Միսս ԱՊՀ» կոչումները։
Աղջիկները եզրափակիչ շոուի ժամանակ բեմ են դուրս եկել ազգային տարազով, կոկտելային և երեկոյան զգեստներով։ Գեղեցկուհիների ելույթների միջև բեմ են դուրս եկել ղազախստանց երգիչ Ռուսլան Բերդիմատովը և հայ երգիչ Սևակ Խանաղյանը, որոնք կատարել են իրենց հիթերը։
«Միսս ԱՊՀ 2018» միջազգային մրցույթը Աստանայում տեղի է ունեցել հուլիսի 17-27-ը։ ԱՊՀ ամենագեղեցիկ աղջկա տիտղոսի համար պայքարել են 19 գեղեցկուհի Ղազախստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղրղըզստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Տաջիկստանից, Բելառուսից և Ուզբեկստանից։
Վրաստանը, Լատվիան և Ուկրաինան ԱՊՀ անդամներ չեն, ուստի այդ երկրների ներկայացուցիչները մրցույթին հրավիրվել են որպես հատուկ մասնակիցներ։