Շոկոլադե մուս՝ կաթնաշոռով
Advertisement 1000 x 90

Շոկոլադե մուս՝ կաթնաշոռով

Այս շոկոլադե մուսի 100 գրամը 140 կիլոկալորիա է պարունակում: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այն կարող են օգտագործել մարդիկ, ովքեր չեն ցանկանում ավելորդ կիլոգրամներ կուտակել:

Բաղադրիչներ

  • 300 գրամ անյուղ կաթնաշոռ
  • 100 գրամ յոգուրտ
  • 3 ճաշի գդալ շաքար
  • 5 ճաշի գդալ կակաո
  • 15 գրամ ժելատին:

Պատրաստման եղանակը

  • Բլենդերում հարեք յոգուրտը, կաթնաշոռը, շաքարն ու կակաոն՝ միասեռ զանգված ստանալու համար:
  • Ժելատինը սառը ջրում թրջեք 10-15 րոպե:
  • Եռացրեք ժելատինը:
  • Ավելացրեք շոկոլադե կրեմին, լավ խառնեք: Հարեք:
  • Մի քանի ժամ թողեք սառնարանում:
  • Ցանկության դեպքում կարող եք ընդեղեն ավելացնել:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը