Պլաստիկում պարունակվող միացությունները կարող են ազդել ոչ միայն ընդհանրապես առողջական վիճակի վրա, այլև արական սեռական օրգանների չափերի վրա: Ավելին, Մելբուրնի համալսարանի գիտնականների կարծիքով, հատկապես այս միացությունների պատճառով է աճում տղաների թիվը, որոնք ծնվում են սեռական օրգանների արատներով:
Գիտնականները որպես ապացույց նշում են մարդկանց և կենդանիների հետազոտությունների արդյունքները: Նրանց համար հիմնական հետաքրքրություն է ներկայացրել հիպոսպադիան՝ արական միզասեռական համակարգի զարգացման արատ, որին հատուկ է առնանդամի գլխիկի հիմքի վրա արտաքին միզանցքի տեղաշարժը դեպի պսակաձև ակոսի, առնանդամի բնի, ամորձապարկի կամ շեքի հատված: Հիպոսպադիան ուղեկցվում է առնանդամի ծռմամբ, միազարձակության խանգարմամբ, մեզով շեքի մաշկի գրգռմամբ, հոգեբանական դիսկոմֆորտով, սեռական ֆունկցիայի խանգարմամբ:
Քիմիական միացությունները, որոնց թվում բիսֆենոլ А-ն, ֆտալատները, պարաբենները, ատրազինը (որոնք առկա են պլաստիկում, կենցաղային քիմիայում, կոսմետիկայում, հերբիցիդներում) մարդու մարմնի մեջ են ընկնում ջրի կամ սնունդի հետ: Դրանք բոլորն անդրադառնում են հորմոնալ ֆոնի վրա և կարող են մեծ թվով խնդիրներ առաջացնել: Դեռևս 2014 թվականին Կառլսթադի համալսարանը կապ էր հայտնաբերել ֆտալատների և հետանցքի ու առնանդամի հիմքի միջև հեռավորության կրճատման միջև:
Իսկ 2015 թվականին ֆրանսիացի գիտնականները նախազգուշացրել էին հորմոնալ ֆոնի վրա ազդող միացությունների ազդեցության հետևանքով հղիության ժամանակ խանգարումների և հիպոսպադիայի վտանգի մասին: Եվ սա միակ հետազոտությունը չէ, որը նշում է տարածված միացությունների վտանգավորության մասին: