Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է հաշվետվություն, որի համաձայն, սակավաշարժ կենսակերպը կարող է հանգեցնել այն մարդկանց մահվան, որոնք չեն ընտելացել վարժություններ անելուն կամ մարզասրահ հաճախելուն:
Այդ մասին գրել է Science Alert-ը: Հետազոտողները պարզել են, որ ամբողջ աշխարհում կանանց 32 տոկոսը և տղամարդկանց 23 տոկոսը չի ստանում օրգանիզմին անհրաժեշտ ֆիզիկական ակտիվության նույնիսկ տասներորդ մասը: Նման կենսակերպը, գիտնականների կարծիքով, կարող է հրահրել քրոնիկական հիվանդությունների մեծ մասի սրացում, իսկ մանրէներն ու վիրուսային վարակները գործը կհասցնեն ավարտին: ԱՀԿ-ի տվյալներով՝ մի քանի տասնամյակ անց անբավարար ֆիզիկական ակտիվությունից մահացածների թվաքանակը կարող է հասնել 1,4-1,5 միլիարդի:
Ընդ որում մյուսներից ավելի շատ կտուժի այսպես կոչված զարգացած երկրների բնակչությունը՝ չափահաս ամերիկացիների շուրջ 40 տոկոսը և ՄԵծ Բրիտանիայի չափահասների 36 տոկոսը: ԱՀԿ-ի տվյալներով՝ 2001 թվականից ի վեր իրավիճակը միայն բարդանում է. մարդիկ սկսել են ավելի շատ նստել տանը, ավելի քիչ զբաղվել սպորտով, իսկ նորմալ սննդաբաժինը փոխարինվել է վնասակար մթերքներով, որոնց օգտակար հատկությունները մեծ հարցականի տակ են: