Լոնդոնում կյանքի 89-րդ տարում մահացել է կատակերգակ դերասանուհի Լիզ Ֆրայզերը: Այդ մասին Twitter-ում հայտնել է British Comedy Society-ն: Իր կարիերայի ընթացքում Լիզ Ֆրայզերը կատարել է 80-ից ավելի դերեր:
Նրա աշխատանքների թվում են այնպիսի ֆիլմերում ու սերիալներում խաղացած դերերը, ինչպիսիք են՝ «Միսս Մարփլ. Նեմեզիդա», «Թագավորական դատարան», «Լեդին և ավազակը», «Ամեն ինչ կարգին է, Ջեկ», «Զուտ անգլիական սպանություններ», «Դատավոր Ռամփոլը» և «Մասնավոր դետեկտիվի արկածները» ժապավենները:
Պատմելով իր ամպլուայի մասին՝ Ֆրայզերն իրեն համարել է «պարզամիտ կատակերգական շիկահեր՝ Լոնդոնի հասարակության ցածր խավերից»: Դերասանուհու վարպետությամբ հիացել են Շոն Քոններին և Սթենլի Բեյքերը: