Բաղադրիչներ
- Շամպինիոն – 500 գ
- Արևածաղկի ձեթ – 120 մլ
- Սխտոր – 3 ատամիկ
- Հատիկ սև պղպեղ – 10 հատ
- Շաքարավազ – 2 թ/գ
- Աղ – 1 թ/գ
- Դափնու տերև – 4 հատ
- Քացախ (6%) – 60 մլ
Պատրաստման եղանակը
- Սունկը լավ լվանալ, կիսել:
- Պատրաստել մարինադը. կաթսայի մեջ խառնել քացախը, ձեթը, շաքարավազը, աղը, պղպեղը և դափնու տերևը:
- Մարինադի մեջ ավելացնել սունկը, ավելացնել նաև ճզմած սխտորը և դնել կրակի վրա: Եռալուց հետո եփել 5 րոպե:
- Վերցնել կրակից, սունկը լցնել բանկաների մեջ, վրան ավելացնել մարինադը: Սառեցնել և դնել սառնարանի մեջ: 4 ժամ անց շատ համեղ նախուտեստը պատրաստ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը