Քաղցրասերները կասեն՝ «Շնորհակալություն». անհավանական համեղ շոկոլադե տարտ
Advertisement 1000 x 90

Քաղցրասերները կասեն՝ «Շնորհակալություն». անհավանական համեղ շոկոլադե տարտ

Բաղադրիչներ

  1. Կարագ – 250 գ
  2. Շաքարավազ – 50 գ
  3. Կաթ – 3 ճ/գ
  4. Ալյուր – 150 գ
  5. Սերուցք – 600 մլ
  6. Շոկոլադ – 240 գ
  7. Ձվի սպիտակուց – 4 հատ
  8. Ձու – 2 հատ
  9. Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան:
  2. Խորանարդաձև կտրատել սառը կարագը (100 գ), ավելացնել շաքարավազ, կաթ և 1 պտղունց աղ: Ավելացնել ալյուրը և հունցել միասեռ խմոր:
  3. Սեղանի վրա ալյուր շաղ տալ և խմորը բարակ գրտնակել: Գրտնակած խմորը տեղավորել թխելու համար նախատեսված կաղապարում:
  4. Թխել ջեռոցում 12-15 րոպե՝ մինչև թեթև ոսկեգույն դառնալը:
  5. Մինչև խմորը թխվում է, ջարդել շոկոլադը (300 գ) թասի մեջ և ավելացնել 150 գ կարագ:
  6. Եռացնել 500 մլ սերուցք և ավելացնել շոկոլադին և կարագին:
  7. Թողնել 1-2 րոպե, հետո խառնել:
  8. Սպիտակուցները հարել և 1 պտղունց աղի և դեղնուցների հետ խառնել շոկոլադային զանգվածին: Լցնել խմորի վրա:
  9. Ուղարկել 180 աստիճան տաքացրած ջեռոցը 25 րոպե:
  10. 25 րոպե անց հանել տարտը ջեռոցից և թողնել 2 ժամ: Պատրաստել ջնարակը. թասի մեջ լցնել 120 գ մանրացրած շոկոլադ և 10 գ կարագ: Վրան լցնել եռացրած սերուցք (100 գ) և լավ խառնել:
  11. Սառած տարտի վրա լցնել ջնարակը: Սառեցնել ևս մեկ ժամ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը