Ինչո՞վ են վտանգավոր թեյի փաթեթները կամ որտե՞ղ են թաքնվում գործընկերներից բրիտանացիները. 1in.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ են վտանգավոր թեյի փաթեթները կամ որտե՞ղ են թաքնվում գործընկերներից բրիտանացիները. 1in.am

Հիգիենայի հարցով մասնագիտացված Initial Washroom Hygeine ընկերությունը որոշել է պարզել, թե բրիտանական գրասենյակներում ինչպիսին են զուգարանները։ Շուրջ 2 հազար մարդու հարցման ենթարկելով՝ փորձագետները պարզել են, որ միջինում յուրաքանչյուր աշխատակից զուգարանում օրական 14 րոպե կամ տարեկան 56 ժամ է անցկացնում։

Հաճախ դրանք գործածվում են ոչ թե ըստ նշանակության, այլ հանգստանալու կամ գործընկերների հետ զրույցից խուսափելու նպատակով։ 41 տոկոսի խոսքով՝ սանիտարահիգիենիկ պայմանները զուգարաններում այնքան էլ լավը չեն։

Հայտնի է դարձել նաև, թե մաքրության սիրահարները գրասենյակում ինչից պետք է խուսափեն։ Այսպես, մեկ թեյի փաթեթը 17 անգամ ավելի շատ մանրէ է պարունակում, քան զուգարանակոնքը։ Բանն այն է, որ աշխատակիցների 80 տոկոսը թեյ պատրաստելուց առաջ ձեռքերը չի լվանում։

Հետազոտության համաձայն՝ սառնարանի դուռը 1․6 հազար մանրէ է պարունակում, իսկ թեյնիկի բռնակը՝ 2․5 հազար։

1in.am