Երևանի ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոբուսային հ.5 երթուղու վարորդներն այսօր գործադուլ էին հայտարարել՝ դժգոհելով Էջմիածին-Երևան միջմարզային երթուղու գործելաոճից:
Խնդիրն այն է, որ «Էջմիածին-Երևան-Էջմիածին» միջմարզային միկրոավտոբուսային հ.203 երթուղում շահագործվող տրանսպորտային միջոցները Կենտրոնական ավտոկայանում սահմանված վերջնակետից անօրինական ձևով շարունակում են ուղևորափոխադրումների իրականացումը՝ հասնելով մինչև մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան, Աբովյան պուրակ: Դրա հետևանքով խաթարվել է Երևանի ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող մի շարք ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների, այդ թվում նաև ավտոբուսային հ.5 երթուղու բնականոն աշխատանքը:
Նշենք, որ ըստ ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի որոշման՝ ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգի 14-րդ կետի համաձայն՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ավտոկայարաններից, ավտոկայաններից և երթակարգավարական կետերից:
Ամբողջությամբ՝ tert.am