Աերոբիկան վնասվածք ստանալու տեսանկյունից ավելի վտանգավոր է, քան սալսա պարը
Advertisement 1000 x 90

Աերոբիկան վնասվածք ստանալու տեսանկյունից ավելի վտանգավոր է, քան սալսա պարը

Սալսայի ոչ պրոֆեսիոնալ պարողները ավելի քիչ վնասվածք են ստանում, քան աերոբիկայի սիրահարները: Այս եզրահանգմանն են եկել Քովենթրի համալսարանից գիտնականները (Coventry University):

Journal of Physical Activity and Health-ը հաղորդում է, որ սալսայի ժամանակ ստացված վնասվածքները զուգընկերոջ անզգույշ գործողությունների հետևանք են: Ընդ որում՝ կանայք սալսայի ժամանակ երկու անգամ ավելի հաճախ են վնասվածք ստանում, քան տղամարդիկ:

Բացի այդ, սալսա պարի ժամանակ վնասվածք ստանալու հավանականությունը բարձր է տարեցների և մարմնի զանգվածի բարձր ինդեքս ունեցող պարողների մոտ:

Հետազոտությունում ընդգրկվել է 18-ից մինչև 64 տարեկան 450 ոչ պրոֆեսիոնալ պարող: Պարզվել է, որ պարողի տարիքի յուրաքանչյուր լրացուցիչ տարին 3 տոկոսով մեծացնում է վնասվածք ստանալու հավանականությունը: Բացի այդ, մարմնի զանգվածի ինդեքսի 1կգ/մ2-ով ավելանալու դեպքում վնասվածքների հավանականությունը 7 տոկոսով աճում է: Սակայն վնասվածք ստանալու հնարավորությունը սալսա պարողի փորձի ամեն մի տարվա հետ 7 տոկոսով նվազում է:

Հաստատվել է նաև, որ կին պարողների մոտ վնասվածքի հավանականությունը 1000 ժամ պարի դեպքում 1.1 է եղել, իսկ տղամարդ պարողներրի մոտ՝ 0.5:

Պարահանդեսային պարողների մոտ ցուցանիշները գրեթե նման են. 1000 ժամ պարերի դեպքում կանանց մոտ՝ 1.5, տղամարդկանց՝ 0.5:

Իսպանական պարերով զբաղվողների մոտ միջինում 1.5 վնասվածք 1000 ժամ պարերի դեպքում, 1000 ժամ աերոբիկայի ժամանակ՝ 2.9 և 1000 ժամ զումբայի՝ 3.9:

Այս կապակցությամբ մասնագետները ոչ պրոֆեսիոնալ պարողներին կոչ են անում խուսափել բազմամարդ հրապարակում պարերից, փորձել չբախվել այլ պարողների հետ, ինչպես նաև փակ կոշիկ կրել:

med.news.am